Ադրբեջանը ծրագրում է Իսրայելից $2 մլրդի գերժամանակակից սպառազինություն ձեռք բերել

0
259

Բաքո համագործակցում է ավելի քան 50 երկրների առաջատար ընկերությունների հետ՝ իր ռազմատեխնիկական զինանոցը համալրելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դրանց փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևն էլ հայտարարել է, որ Բաքուն առաջիկայում Թուրքիայի և Իսրայելի հետ պայմանագրեր է ստրագրելու նոր զինատեսակների գնման վերաբերյալ։Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի առաջնահերթությունը Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ համագործակցության զարգացումն է,-հայտարարել են Բաքվից։ «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, /Պետախ Տիկվա/ Արտյոմ Չերնամորյանի հետ:
Չերնամորյանի փոխանցմամբ՝ 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանը 5 միլիարդ դոլարի զենք էր ձեռք բերել Իսրայելից, իսկ նոր հանդիպումներին ևս 2 միլիարդի․ «Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ գերժամանակակից զենքերի ձեռքբերման համար»:
Ըստ Չերնամորյանի՝ ՀԱՊԿ-ը խոչընդոտում է մեզ արևմտյան գերժամանակակից զենք ձեռք բերել:

Իմ լրացումը՝ 

Սեպտեմբերի 6֊8 Բաքվում անցկացված Ադեքս 4֊րդ միջազգային ցուցահանդեսին 20 երկրից պատվիրակությունների էին մասնակցում։
Իսրայելը ներկայացնում էր Իսրայելի պաշտպանության նախարարության տարածաշրջանային ներկայացուցիչ Եվգենի Կլիշտոկը։
Եվրոպական երկրներից կային պատվիրակություններ Ֆրանսիայից, Բոսնիա֊Հերցեգովինայից, Բուլղարիայից, Չեխիայից, Մոնտենեգռոյից, Սերբիայից, նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները։
Ըստ կազմակերպիչների ժամանակակից զինատեսակների այս ցուցահանդեսին մասնակցում էին 26 պետությունից ավելի քան 200 ձեռնարկություն։
Ինչն է ուշագրավ, որ միմյանց դեմ կռվող ու թշնամի պետություններ էին ներկայացնում իրենց ձեռնարկությունների նորագույն զինատեսակներն, ինչպես օրինակ Ռուսաստանն ու Ուկրաինան, Իրանն ու Իսրայելը, հակամարտող Հնդկաստանն ու Պակիստանը։
Իսրայելը ներկայացնում էին 9 ձեռնարկություններ, որոնց թվում հայտնի 2008թ.֊ից Ադրբեջանի գործընկեր IAI – ISRAEL AEROSPACE INDUSTRIES֊ը, Rafael advansed defense և Elbit systems-ները, սնանկ ճանաչված ու վերականգնված Ադրբեջանի հետ ունեցած պայմանագրերի շնորհիվ Aeronautics group-ը, կրկին սնանկ ճանաչված Blue Bird և հետագայում վերաբացված Bird aerosystems անվանումով կազմակերպությունները և նրանց կողքին EMTAN KARMIEL֊ը, որն ատրճանակների, հրացանների ու ինքնաձիգերի իր արտադրանքն էր ներկայացնում, IMAGESAT տիեզերական արբանյակային տեխնոլոգիաների, օպտիկական հետախուզության սարքերի ոլորտում աշխատող կազմակերպությունը,TSG İT ADVANCED SYSTEMS LTD ընկերությունը, որը ցամաքային և ծովային ուժերի կառավարման համակարգ են վաճառում և Plasan ձեռնարկությունն, որի արտադրած Sand cat, ռազմական մեքենաները խոցում էր Արցախի բանակը։

Աղբյուրը՝ Առաջին լրատվական