Անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ նվիրված Հայկական անիմացիայի 85-ամյակին:

0
249
Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-18 տարեկան արվեստասեր և շնորհալի երեխաներն ու պատանիները Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Մասնակիցները կարող են լինել ինչպես կրթական հաստատություններ հաճախող, այնպես էլ որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող և պարզապես ստեղծագործող երեխաները։ Կից ներկայացվում է միջոցառման ընթացակարգը::

Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։ Ընտրվել է շուրջ 80 ֆիլմ՝ շեշտադրելով հատկապես 1900-2000-ական թվականներին ստեղծված «Ոսկե ֆոնդը»։

Նախագծի շրջանակում երեխաները կմասնակցեն վարպետության առցանց դասերի, որոնք կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և տեսական ու գործնական գիտելիքներ և հմտություններ կփոխանցեն անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին: Նպատակն այն է, որ մասնակիցները կարողանան իրենց ստացած գիտելիքները կիրառել նոր ձևաչափում։

Մրցույթն անցկացնում է Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցելով:

Տես կից փաստաթուղթը՝ 5 էջ

Animacion-filmeri-mrcuyt

Հարգանքով՝

ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության

սփյուռքի հետ կապերի բաժին:

 

 

0010,Yerevan,V.Sargsyan 3, 

Governmental House 2,

tel: +374 10 599-647

web: www.escs.am