Ապրիլի 19-ին Ճրագալույցի Սուրբ արարողությունն ու «բացառիկ անվտանգության միջոցառումները»

0
17
Լույսի տոն - արխիվ

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Երուսաղեմի հին քաղաքի ոստիկանությունը տարբեր սահմանափակումներ էր փորձում մտցնել, որի պատճառով Երուսաղեմի քրիստոնյա պատրիարքարանները նամակներ ու պահանջներ էին ներկայացնում Իսրայելի իշխանություններին ու ոստիկանությանն, ապա այս տարի սահմանափակումների փոխարեն, եղավ կրկին ուժի կիրառում, սահմանափակումներ ու քրիստոնյաների իրավունքների բացահայտ ոտնահարումներ թե Երուսաղեմի հին քաղաքի ներսում և թե հենց Սուրբ Հարության տաճարի ներսում:

Անշուշտ նախկինում նույնիսկ ոստիկանության ներկայության պարագայում դանակահարության դեպքեր են եղել, խոսքս մոտ 2 տասնամյակ առաջ տեղի ունեցած իրադարձություններին է վերաբերում, բայց վերջերս քրիստոնյա հարանվանությունների միջև պայքարը Ճրագալույցի՝ Լույսի տոնի օրը կարծես վերափոխվել է ոստիկանության և սահմանապահ (Մագավ) ուժերի հետ առճակատման, որոնք անվտանգության բացառիկ միջոցառումների քողի տակ ուղղակի բիրթ ուժ և ուղղակի մարդկանց դուրս են շպրտում հին քաղաքից՝ արգելելով մարդկանց մտնել ու մասնակցել Սուրբ Ճրագալույցի պատարագին: Այս տարի Հին քաղաքը մի քանի օղակով փակվել էր ու կարծես վերածվել էր «պաշտպանական հզոր մի բերդի», որի «պարիսպներն» էլ պետք է «գրոհեին» քրիստոնյա հավատացյալները: Կան բազմաթիվ տեսանյութեր հայերի, հույների, հունադավան արաբների ու ասորիների նկատմամաբ բռնի ուժի և նույնիսկ ատրճանակով սպառնալիքի կադրեր, որոնք իրոք ահաբեկման և վախի մթնոլորտ են ձևավորում հատկապես Իսրայել ժամանած քրիստոնյա ուխտավորների շրջանում, ովքեր նման վերաբերմունքի անկեղծ ասած չեն սպասպում՝  Մերձավոր Արևելքի «Ժողովրդավարության օազիս» հռչակված Իսրայելի ոստիկանության, հատուկ ծառայությունների և սահմանապահ զորքերի կողմից:

Արդարության դիմաց չմեղանչելով պետք է փաստել, որ եղան նաև տարբեր պռովոկատորներ հիմնականում քրիստոնյա արաբների շրջանից, որոնց ոստիկանությունն անմիջապես դուրս էր բերում վանքից: Փաստենք, որ բարեբախտաբար ահաբեկչություն այս օրը տեղի չունեցավ, վիրավորներ ու մահվան դեպքեր չգրանցվեցին, որն իրոք դրական է ու գնահատելի:

Անընդունելի էր կոպիտ ու անհանդուրժողական վերաբերմունքն ու ահաբեկումը քրիստոնյա կանանաց, աղջիկների, ընդհանրապես օտարազգի ուխտավորների, ովքեր խորը շոկ ապրեցին կատարվածից ու վերաբերմունքից:

Հայկական ու քրիստոնեական համայնքի շատ ներկայացուցիչներ բազմաթիվ փաստեր ու նույնիսկ դիմումով հանդես եկան բոլոր քրիստոնեական պատրիարքներին ուղղված պահանջելով դադարեցնել ոստիկանական թողտվությունը:

Հակոբ Ճռնազյան՝

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/v/14zDcUikf8k/

Թարգմանաբար անգլերենից՝

Եկել է ժամանակը, որ Երուսաղեմի եկեղեցիների և քրիստոնեական համայնքների ղեկավարները Սուրբ կրակի արարողությունը վերցնեն իրենց ձեռքը։

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, չի կարելի տոն անվանել. դա նվաստացման և ագրեսիայի օր էր: Սուրբ Հարության եկեղեցու և շրջակայքի քրիստոնեական ու հայկական թաղամասերի տեսարանները սարսափելի չէին:

Իսրայելի ոստիկանությունը քրիստոնյա հավատացյալներին՝ երեխաներին, կանանց, հոգևորականներին և ուխտավորներին, վերաբերվում էր բռնությամբ, անհարգալից վերաբերմունքով և մարդկային տարրական արժանապատվության նկատմամբ բացարձակ անտեսումով։ Սրբազան արարողության փոխարեն մենք ականատես եղանք ռազմականացված գոտու։ Ուրախության փոխարեն վախ տեսանք։

Սա առաջին անգամը չէ, բայց պետք է լինի վերջինը։

Իսրայելի ոստիկանության կողմից կիրառվող անօրինական սահմանափակումներն ու դաժան միջոցները ուղղակի հարձակում են մեր սեփական քաղաքում ազատ դավանանքի իրավունքի վրա: Սուրբ կրակի արարողությունը՝ քրիստոնեության ամենասուրբ ավանդույթներից մեկը, վերածվում է մարտադաշտի:

Եկեղեցիների պետերը, որպես մեր սուրբ վայրերի պահապաններ, պետք է անհապաղ պահանջեն ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐՋՆ ԴնԵԼ ոստիկանության այս ամոթալի գործողություններին՝ Եկեղեցում և մեր թաղամասերում:

Սա մեր Եկեղեցին է, մենք այս քաղաքի զավակներն ենք և պետք է պայքարենք մեր ներկայության համար:

Մեր ներկայությունը դիմադրություն է։

Մեզ չեն քշի այստեղից.

Քրիստոսի Լույսը հնարավոր չէ մարել:

Րաֆի Գհատտաս՝

Րաֆիի նկարահանած տեսանյութը տեղադրել ենք «Իսրայելահայեր» Յութուբյան մեր ալիքի մեջ:

Ի պատասխան Երուսաղեմի ոստիկանությունը մի քանի լուսանկար հրապարակեց՝ երջանիկ ոստիկանների դեմքերով ու ուխավորներին քնքշորեն ուղեկցող կադրերով, որն իրոք համընդհանուր պատկերի մեջ միայն ցասում առաջացրեց մարդկանց մոտ:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/12Khc69MV3E/

Ինչևէ հուսանք, որ Երուսաղեմի ոստիկանությունն ու Հոգևոր առաջնորդները կհանդիպեն ապագայում նման անհանդուրժողականություն և ագրեսիվ պահվածք թույլ չտալու համար:

Քրիստոս հարյավ ի մեռելոց՝ օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here