Ապրիլի 24 –ին հանրահավաք Թել Ավիվում, հուշ-երեկոներ Հայֆայում և  Պետախ Տիկվայում

0
14
Լուսանկարում՝ Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում տեղադրված առաջին հուշարձանը նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին
Լուսանկարում՝ Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում տեղադրված առաջին հուշարձանը նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին

Սիրելի հայրենակիցներ ապրիլի 24 –ին Թել – Ավիվի թուրքական դեսպանատան դիմաց  առավոտյան 11:00-12:00 տեղի կունենա հանրահավաք։

Հասցե՝ Հա Յարկոն, 202, Թել -Ավիվ

Հինգշաբթի օրը՝  Հայոց Ցեղասպանութեան 110-րդ ամյակի կապակցությամբ, Հայոց Ցեղասպանության Հրապարակում, երեկոյան ժամը 17:00-ին տեղի կունենա Հուշ- երեկոյ: Բոլորիդ ներկայութիւնը այս կարևորագույն երեկոյին խրախուսելի է:

Հասցեն՝ Բեն Գուրիոն 26 Հայֆա

Նույն օրը երեկոյան ժամը 19:00 – ին Պետախ Տիկվայի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում Հայոց Ցեղասպանության նվիրված հուշարձանի մոտ տեղի կունենա բացառիկ հուշ – երեկո և մոմավառություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110 – ամյակին:  Մասնակցելու են բազմաթիվ հյուրեր և լինելու է հայկական դասական համերգ կենդանի կատարումներով:

2020 թվականից ի վեր Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը վառ պահելուն նվիրված Պետախ Տիկվայում  հուշարձանի տեղադրումից հետո այժմ արդեն աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին դարձել է յուրահատուկ ուխտատեղի հայ հասարակության համար:

Սիրելի հայրենակիցներ սիրով հրավիրում ենք բոլորիդ Պետախ Տիկվա՝ խոնարհվելու մեր սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հասցեն՝ Լեա Գոլդբերգ 9, Պետախ Տիկվա

Պետախ Տիկվայի միջոցառումների հետ կապված լրացուցիչ տեղեկությունների համար դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝

050-716-4557 – Տիգրան Մամաջանյան

054-808-27-35 – Արտյոմ Չերնամորյան

054-559-71-13 – Ռոբերտ Օհանյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here