Ապրիլի 24 –ին Հոգեհանգիստ Յաֆոյում, հուշ-երեկո Հայֆայում և մոմավառություն Պետախ Տիկվայում

0
388

Ապրիլի 24 –ին Յաֆոյի Սուրբ Նիկողայոս Հայոց վանքում  առավոտյան 11:00-12:00 տեղի կունենա Հոգեհանգիստ և Բարեխոսական կարգ նվիրված սրբադասված Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին:

Երեկոյան ժամը 17:00-ին Հայֆայի Հայոց Ցեղասպանությանը նվիրված հրապարակում, տեղի կունենա Սրբադասման Կարգ և Հիշատակի երեկո: Հասցեն՝ Բեն Գուրիոն 26:

Նույն օրը երեկոյան ժամը 18:00 – ին Պետախ Տիկվայի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում Հայոց Ցեղասպանության նվիրված հուշարձանի մոտ տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 109 – ամյակին:

2020 թվականից ի վեր Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը վառ պահելուն նվիրված Պետախ Տիկվայում  հուշարձանի տեղադրումից հետո այժմ արդեն աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին դարձել է յուրահատուկ ուխտատեղի հայ հասարակության համար:

Սիրելի հայրենակիցներ սիրով հրավիրում ենք բոլորիդ Պետախ Տիկվա՝ խոնարհվելու մեր սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Պետախ Տիկվայի մոմավառության հետ կապված լրացուցիչ տեղեկությունների համար դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝

050-716-4557 – Տիգրան Մամաջանյան

054-808-27-35 – Արտյոմ Չերնամորյան

054-559-71-13 – Ռոբերտ Օհանյան

Հասցեն՝ Լեա Գոլդբերգ 9, Պետախ Տիկվա

Խնդրում ենք այս հասցեն օգտագործել մեքենաները կայանելու համար: Կայանելուց հետո մանկապարտեզի կողքին գնվող նեղ արահետով պետք է շարժվել դեպի զբոսայգի: