Բադմինտոնի «Li Ning Israel Youth 2017» միջազգային մրցաշարից մեր պատվիրակները Երևան վերադարձան 2 մրցանակով

0
1282
Բադմինտոնի “Li Ning Israel Youth 2017” միջազգային մրցաշարի 8-րդ խաղարկության հայ բրոնզե մեդալակիրները
Բադմինտոնի “Li Ning Israel Youth 2017” միջազգային մրցաշարի 8-րդ խաղարկության հայ բրոնզե մեդալակիրները

Մարտի 23-25-ը Իսրայելի Ռիշոն Լե Ցիոն քաղաքում կայացել է բադմինտոնի “Li Ning Israel Youth 2017” միջազգային մրցաշարի 8-րդ խաղարկությունը` մինչև 11, 13 և 15 տարեկանների համար: 

Ստուգատեսին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Էլեն Տիրատուրյանը մինչև 13 տարեկանների (Մ13), Գայանե Մամաջանյանը և Սվետլանա Բոյաջյանը մինչև 15 տարեկանների (Մ15) խմբերում: 

Աղջիկների զուգախաղում Գայանե Մամաջանյան-Սվետլանա Բոյաջյան զույգը, կիսաեզրափակչում զիջելով բելառուսա-իսրայելական Հելի Նեյման-Վերոնիկա Տարուսավա զույգին, բավարարվել է բրոնզե մեդալով: 

Խառը զուգախաղի եզրափակչում Գայանե Մամաջանյանը հանդես է եկել Անգլիայի ներկայացուցիչ Տոբի Դիլնգհամի հետ: Նրանք մրցել են Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պրոկոպովիչ-Արտյոմ Նոսով զույգի հետ, որին զիջելով 21:17 և 21:8 հաշվով, արժանացել են արծաթե մեդալների: 

Նշենք, որ մարզուհիները մրցաշարին ներկայացել են մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ:

Խմբագրության կողմից

Իսրայելահայ իրականության մեջ իրապես էլ շատ չենք հանդիպում հայ սպորտսմենների, նրանք շատ հազվադեպ են ժամանում Իսրայել այ կամ այն միջազգային մրցաշարերին մասնակցելու համար: Չգիտես ինչու հայ մարզիչներն ու Հայաստանի սպոր-տային կազմակերպությունների ղեկավարները մինչ մարզիկների ժամանումը չեն տեղեկացնում կամ կապ չեն հաստատում հայ-կական տեղի սպորտային, կուսակցական կամ թեկուզ հասա-րակական  կազմակերպությունների ու համայնքների հետ ու ցավոք սրտի շատ դեպքերում էլ այս կամ այն անցկացված միջազ-գային մրցաշարի մասին իմանում ես հայկական մամուլի էջերից կամ համացանցից:

Շատ դեպքերում գուցե մարզիչները գերադասում են  իրենց սաներին զերծ պահել ավելորդ համայնքային ուշադրությունից ու կենտրոնանալ միայն սպասվելիք արդյունքների վրա՝ քանզի վերջի վերջո ներկայացնում են մի երկիր, որը բավական հարուստ սպոր-տային անցյալ ունի ու շատ կարևոր է բարձր պահել երկրի պատիվը:

Հետ նայելով օրինակ կարելի է միայն փաստել, որ ֆուտբոլային թիմերի ժամանման դեպքում է տարածվում որոշակի նորություն-ներ խաղերի մասին, այն էլ վերջին պահին, որի պատճառով հայ ֆուտբոլասերները զրկվում են խաղերին մասնակցելու և հայ ֆուտբոլիստներին բարոյապես օգնելու հնրավորությունից:

Հայաստանի պատանիների հավաքականի խաղի մասին Իսրա-յելում օրինակ համայնքում այդպես էլ չիմացան: Երբեմն նաև տեղեկություններ են ուղարկվում մեր պատրիարքարան, որն չի տարածում այդ տեղեկությունները, չի հայտնում համայնքային պատասխանատուներին, որի հետ կապված նաև թեկուզ խաղերի ավարտից հետո չի կազմակերպվում հանդիպում համայնքի հետ, որն իրոք վատ է անդրադառնում նաև հայ մարզիկների վրա, ովքեր կարծում են թե համայնքն անտարբեր է և չի հետաքրքրվում նրանց հաջողություններով:

Կոչ ենք անում հայկական սպորտային կազմակերպություններին առնվազն մեկ ամիս առաջ Իսրայելի հայկական ոչ կրոնական կազմակերպություններին տեղեկացնել առաջիկա այցելության և մրցաշարերի ժամանակացույցի մասին: 

Աղբյուրը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

http://minsportyouth.am/noroutyounner/badmintoni–li-ning-israel-youth——-m.html