ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

0
1153
Լուսանկարում՝ Բոստոն քաղաքի հոգևորական, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան Տ.Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Մագսուտյանը

Երուսաղեմի հայկական մատենադարանը շուրջ  4000 ձեռագիր ունի, որն Երևանի Մ. Մաշտոցի անվան գրադարանից հետո երկրորդ խոշոր մատենադարանն է աշխարհում, երրորդ տեղում Վենետիկի , իսկ չորրորդ տեղում է Վիեննայի գրադարանը, – պատմում է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի հոգևորական, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան Տ.Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Մագսուտյանն, որն արդեն երկու ամիս է ինչ ապրում է Երուսաղեմում և պատրիարքարանի միաբան հայր Շնորհք աբեղա Պալոյանի հետ միասին զբաղված է ձեռագրատան ունեցվածքի վերահաշվարկման, վերադասավորման նաև որոշ ձեռագրերի վերանորոգման բարդ ու աշխատատար աշխատանքներով: Հայ վարդապետի տեղեկացմամբ շուրջ երկու տասնամյակ է ինչ ձեռագրատունը չէր բացվել ու չէր վերադասավորվել: Այն բացվել էր պատրիարքի հատուկ թույլտվությամբ հայ և օտար պատմա-բանների ու օտար ուսումնասիրողների համար միայն եզակի դեպքերում ու այժմ արդեն շուրջ երկու ամիս է ինչ առավոտյան ժամերին բաց է ու կարող է նաև այցելուներ ընդունել: Շտապենք տեղեկացնել, որ ոչ միայն ձեռագրերի, այլև թերթերի, ծրագրերի, վերադասավորման ու մաքրման աշխատանքներ էին իրականցվել ու նաև վերահաշվարկվել է ձեռագրատան ունեցվածքը:

– 1992թ.-ին Նորայր սրբազանի հաշվարկված բոլոր ձեռագրերը տեղում են և նա հրատարակել էր  ձեռագրերի ողջ ցանկը 11 հատորով: Ողջ ունեցվածքը պահվում է Սուրբ Թորոս եկեղեցում հատուկ պատրաստված դարակներում: Եկեղեցին հայտնի է իր հախճապակիների հավաքածույով և ձեռագրատան է վերածվել 1890-ական թվականներին, – հավելեց հայր Գրիգորը:

Լուսանկարում՝ ձախից հայր Շնորհք Աբղ. Պալոյանը, Ծ.Վ. հայր Գրիգոր Մագսուտյանը, Ժառանգավորաց վարժ. սան Հակոբ Գրիգորյանն, Ասպետ վրդ. Պալյան, օր. Արփի
Լուսանկարում՝ ձախից հայր Շնորհք Աբղ. Պալոյանը, Ծ.Վ. հայր Գրիգոր Մագսուտյանը, Ժառանգավորաց վարժ. սան Հակոբ Գրիգորյանն, Ասպետ վրդ. Պալյան, օր. Արփի

Շարունակելով թեման հայ վարդապետը պատմեց նաև եկեղեցում պահվող ոչ պակաս արժեքավոր ազգագրական հավաքածուի ու այստեղ պահվող վարագույրների մասին, որոնց մասին օրինակ նույնիսկ գրքեր են գրել հնդիկ  պատմաբաններն՝ ուսումնասիրելով հայկական հնագույն վարագույրները:

Չպետք է մոռանալ, որ Երուսաղեմ ուխտի հայ թագավորներ ու իշխաններ են եկել, ժամանակին յոթ տասնյակ եկեղեցի ու մատուռ ենք ունեցել Երուսաղեմում գրեթե բոլոր նախարարական տների անուններով նաև: Կիլիկյան թագավորներն են հատկապես ամուր կապեր ունեցել Երուսաղեմի հետ ու նաև ավելի ուշ շրջանում  նույնիսկ Արցախի իշխանները: Մի խոսքով թագավորական ու իշխանական ընտանիքների շատ անդամներ կամովին զինվորա-գրվել են Երուսաղեմի միաբանությանն ու ծառայել այստեղ՝ հանուն հայ ազգի բարօրության: Նրա համոզմամբ Երուսաղեմի միաբան-ներ բավական չարքաշ կյանքով են ապրում ու ծառայում են հա-նուն մեր հավատքի ու շահերի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ողջ հայ ժողովրդի պարտքն է հայոց Ցեղասպանության 100-ամյակին զուգընթաց իրենց հայացքներն ուղղել դեպի Սուրբ Երուսաղեմ: Խնդիրներն այստեղ շատ են ու օրինակ ամենակարե-
վորն այսօր նոր գրադարանի շենքի կառուցումն է, որի համար մեր պատրիարքարանը բավարար միջոցներ չունի, պետք է ստեղծել բոլոր ձեռագրերի թվայնացված ցանկ, ինտերնետ բազա, որի շնորհիվ հայ և օտար հայագետներ ու պատմաբաններն հնարա-վորություն կունենան ուսումնասիրել հայ մշակույթի գլուխգոր-ծոցները: Ներկայումս բանակցություններ են տարվում մի շարք կազմակերպությունների հետ՝ գերժամանակակից սկաներներ ձեռք բերելու համար, որոնք հնարավորություն կտան շատ հին մագա-ղաթներն ու գրքերը թվայնացնել:

 – Պետք է հայ ունևոր դասակարգի ուշադրությունը սևեռել դեպի Երուսաղեմի հիմնախնդիրներն, որպեսզի էստեղ գործ արվի, – իր խոսքն եզրափակեց հայ նվիրյալ հոգևորականը: