Երուսաղեմի ձեռագրերը

0
984
Լուսանկարում՝ Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը
Լուսանկարում՝ Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը

Հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկը նրա առանձնահատուկ, բացառիկ հայրենասիրությամբ ու անմնացորդ նվիրվածությամբ օժտված մտավորականների ու հոգևորականների առկայությունն է: Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանն այն եզակի հոգևորականներից է, ով վերջին առնվազն մեկ տասնամյակի ընթացքում համացանցում ստեղծել է հատուկ բլոգ, որտեղ ոչ միայն մայրենի այլև ռուսերեն լեզվով ներկայացնում է աշխարհին Հայկական Երուսաղեմը:

Հայ բանաստեղծուհի ու գրող, բանասիրական գիտությունների թեկնածու,  դոկտոր,  Անուշ Նագգաշյանն Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի հետ միասին 2015 թվականին նախաձեռնեցին և մինչև օրս իրականացնում են հայապահպանության ու Երուսաղեմի երկու հազարամյա հայի ներկայությունը վկայող պատմության, ավնդույթների, մշակութային կյանքի, կրոնական առանձնահակությունների, համայնքային առանձնահատուկ անհատների, հայի նիստ ու կացին վերաբերող հաղորդաշար: Այսօրվա դրությամբ նկարահանվել է 27 հաղորդաշար սեփական նախաձեռնությամբ:

«Ծանօթանանք Հայ Երուսաղէմին » հաղորդաշարը  բացառիկ է իր տեսակի մեջ ու իրականացվում է առանց որևէ ֆինանսական աջակցությամբ՝ զուտ հայրենասիրական ու հայապահպանությանն ուղղված մղումներով: Երուսաղեմի հայկական պատմությունը միշտ հայ մտավորական մի քանի մարդկանց, երբեմն նախորդ հարյուրամյակներում շխթայակիր ու ոտաբոբիկ հայկական գավառներն ու կեղեքված շրջաններից հանգանակություններ հավաքած ու ժամանակի «խենթ» պատրիարքների, անմնացորդ ազգին նվիրված մտավորականների պատմությունն է:  Այսօր մատների վրա կարելի է հաշվել մարդկանց Իսրայելում, որ ազգային շահն և հայապահպանումը բարձր են դասում բիզնեսից, սեփական շահից, դե վերջին կոպեկը հային ու հայ մշակույթին նվիրելու պատրաստակամությունը կողքից «չի էլ նայվում» 21 -րդ դարում:

Բարենախտաբար կան այսօր այս մարդիկ ու այս մտավորականներին և նման մարդկանց պարտավոր ենք միշտ աջակցել և գոնե ներկայացնել ու գնահատանքի արժանացնել այն հսկայածավալ աշխատանքն, որ այսօր կատարում են նրանք:

Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել ընթերցողի կարծիքի հետ: