Իսրայելը դժգոհում է, որ աշխարհն իր նկատմամբ երկակի ստանդարտներ է կիրառում

0
157
Լուսանկարում՝ Օսմանյան բանակը հայ տղամարդկանց տանում է դեպի բնաջնջման վայր, 1915թ.: Հրեաների և հայերի ընդհանուր ճակատագիրը պետք է դաշնակիցներ դարձներ Իսրայելին և Հայաստանին, Լուսանկարը՝ Armin T. Wegner

Թարգմանություն՝ Արտյոմ Չերնամորյան

Մենք՝ որպես հրեաներ, պարտավոր ենք պայքարել ոչ միայն հակասեմականության, այլ ընդհանրապես ազգային խտրականության դեմ: Մինչ մենք զայրացած ենք Եվրոպայում կիպպա կրելուց վախեցող հրեաների նկատմամբ վերաբերմունքից, Երուսաղեմում հարձակվում են հայ քահանաների վրա.

Հրեաներն ու հայերը ընդհանուր ճակատագիր ունեն՝ երկու հնագույն և փոքր ժողովուրդներ, ովքեր ենթարկվել են հալածանքների, վերապրել են իրենց երկրի երեսից ջնջելու փորձերը և դեռևս ապրում են որպես ժողովրդավարություններ «թաղամասերում», որոնք այնքան էլ բարեկամական չեն: Շատ նմանություններ կան նաև երկու երկրների հարաբերությունների՝ Սփյուռքի իրենց ժողովրդի հետ կապված: Սա այն է, ինչ ես սովորեցի, երբ ծառայում էի որպես գլխավոր հյուպատոս Նյու Անգլիայի նահանգում և մոտիկից ծանոթացա ամերիկահայ համայնքի հետ: Այդ ժամանակվանից ես ամաչում եմ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իմ երկրի վերաբերմունքի հետ կապված։

Հրեաների և հայերի համատեղ ճակատագիրը պետք է դաշնակից դարձներ Իսրայելին և Հայաստանին։ Համատեղ փորձը հիմք է ընդհանուր ապագայի համար: Սակայն Իսրայել պետությունն այլ ճանապարհ ընտրեց. Հենց որպես Հոլոքոստի ժխտման երևույթի, մեր անցած աղետի աննշանության դեմ պայքարող ժողովուրդ, ակնկալվում էր, որ մենք կկանգնենք հայ ժողովրդի կողքին և կճանաչենք պատմական փաստն, որ 1913-1916 թվականներին տեղի ունեցավ Ցեղասպանություն՝ միլիոն ու կես  կանայք, տղամարդիկ և երեխաներ մորթվեցին, ողջ-ողջ այրվեցին, խեղդվեցին ծովում և այլ դաժանությունների ենթարկվեցին, որոնք ոգեշնչեցին նացիստական ​​բռնակալին:

Փոխանակ փորձելու հասկանալ, թե ինչո՞ւ մի երկիրն, որը զինել է տվյալ պետության  թշնամիներին,  և որ մենք շարունակում ենք ժխտել այդ ժողովրդի հետ տեղի ունեցած Հոլոքոստը, նրանք Պաղեստին պետության  ճանաչման հետ կապված մեր հավանության կարիքը չունեն, փոխարենն Իսրայելի ԱԳՆն շտապեց կանչել Հայաստանի դեսպանին՝ նկատողություն տալու համար:

Բայց սառը քաղաքականությունը հաղթեց բարոյականությանն, իսկ ճանաչումը չեկավ։ Ժամանակ առ ժամանակ, որպես մի տեսակ քաղաքական ճոճանակ, Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության  ճանաչման պահանջը վերադառնում է որպես Թուրքիայից վրեժ լուծելու նպատակ, երբ Թուրքիան հեռանում է մեզանից. Բայց հայկական Հոլոքոստի գոյությունը կախված չէ Թուրքիայի հետ Իսրայելի քաղաքական մերձեցման  և նրա ճանաչումից:

Դա բարոյական պարտավորություն է, այլ ոչ թե գործիք Թուրքիայի դեմ դիվանագիտական ​​պայքարում։

Ինչ վերաբերում է Իսրայել պետությանն, ապա Հայաստանը դարձել է քաղաքական շահերի զոհ։ Երբեմն դրանք Թուրքիայի հետ կապերն են, երբեմն էլ՝ Ադրբեջանի հետ դաշինքի զարգացումն, որը Իսրայելին նավթ ու գազ է մատակարարում, ինչպես նաև արտասահմանյան աղբյուրների համաձայն՝ ելք ողջ երկայնքով  դեպի Իրանի սահման։ Ադրբեջանը նաև իսրայելական զենքի արտահանման ուղղություն է, որի մի մասը օգտագործվել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի շրջանի օկուպացման ժամանակ, որը գտնվում էր Արցախի Հանրապետության վերահսկողության տակ և նրա հայ բնակիչների զտման ժամանակ։

Զինամթերք թշնամիների համար

Երբ Հայաստանը որոշեց ճանաչել Պաղեստինի պետությունը, դա արեց և՛ բարոյական, և՛ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, և՛ որպես Մերձավոր Արևելքի հայկական սփյուռքի պաշտպան, այդ թվում՝ Երուսաղեմում և Պաղեստինի ինքնավարությունում: Որպես թշնամիներով շրջապատված փոքր երկիր՝ Հայաստանն իրականում ոչնչով պարտական ​​չէ Իսրայելին, որն ամեն պատմական պահին ընտրել է հայկական շահին ու դիրքորոշմանը դեմ քաղաքականություն։ Բայց փոխանակ փորձելու հասկանալ, թե ինչո՞ւ մի երկիրն(Իսրայել), որը զինել է իր թշնամիներին, և որ մենք շարունակում ենք ժխտել հայ ժողովրդի հետ կատարված Ցեղասպանությունը, մեր հավանության կարիքը չունի, եթե ճանաչում է Պաղեստին պետությունն, Իսրայելի ԱԳՆ-ն շտապեց կանչել Հայաստանի դեսպանին ՝ նկատողություն տալու համար։

Ընդունեք, որ մենք հարկ չհամարեցինք որևէ կարեկցանք հայտնել հայերին, որոնք հենց հիմա անցան «էթնիկ զտումների» միջով Լեռնային Ղարաբաղում, երբ իսրայելական բանակը օգնեց հայերի վրա հարձակվողներին։

Հենց որպես մի երկիր, որը տառապում է աշխարհի բազմաթիվ երկրների և քաղաքացիների երկակի ստանդարտներից, մենք՝ որպես իսրայելցիներ, ավելի լավ կլիներ, որ չընդունեինք ճիշտ նույն երկակի ստանդարտները Հայաստանի նկատմամբ։ Դրանից բացի, հենց Իսրայելի պայքարը Պաղեստինի պետության ճանաչման դեմ ռազմավարական առումով սխալ է, քանի որ միջազգային ճանաչումը որպես քայլ՝ կենսունակ Պաղեստին պետության ստեղծման,  բխում է Իսրայելի շահերից, որպեսզի վերջինս պահպանվի որպես հրեա ժողովրդի ժողովրդավարական ազգային պետություն:

Լուսանկարում՝  Իսրայելի նախկին նախագահ Ռիվլինը՝ Իսրայելում հայկական համայնքների կոմիտեի ղեկավարների հետ հանդիպմանը. Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման «նկատողության իրավունքը» տրված է նրանց, ովքեր ապացուցել են իրենց բարեկամ լինելը: Լուսանկարը՝ Մարկ Նեյման / L.A.M.

Խմնագրության կողմից՝ լուսանկարում ձախ կողմից Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս, հարգարժան գործարար ու բարերար պարոն Ցոլակ Մոմջյանն է

Հայերը միայն Իսրայելի արտաքին քաղաքականության քավության նոխազը չեն. Նրանցից այն մասն, ովքեր ապրում են այստեղ՝ մեր մեջ, բացահայտում են, որ կան այնպիսիք, ովքեր փորձում են թալանել իրենց ունեցվածքն ու զրկել արժանապատվությունից։ Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասը վերաբնակիչներին փոխանցելու նպատակով կոռուպցիոն գործարքներ են իրականացվում, իսկ հայ հոգևորականների վրա թքելով ու հայհոյանքներով հարձակվում են երիտասարդ հրեաները, ովքեր ձգտում են վիրավորել և նվաստացնել նրանց՝ «հանուն հուդայականության»: Եվ սա տեղի է ունենում  հրեա հարձակվողների դեմ առանց ոստիկանության միջամտության ։

Հոլոքոստ և Հոլոքոստներ

Հայաստանն ու հայերը ընդամենը օրինակ են. Իսրայել պետությունն իրեն տեսնում է որպես հրեա ժողովրդի պաշտպան, և դա լավ է: Բայց հրեա ժողովրդի պետություն լինելը նշանակում է բարոյական պարտավորություն ոչ միայն պաշտպանել հրեաներին որտեղ էլ որ նրանք ապրեն, այլ նաև լինել հրեական բարոյականության փարոս: Ոչ միայն պահանջել Հոլոքոստի հիշատակի պահպանումն, այլ նաև հիշել և հիշեցնել հայկական Հոլոքոստն, ինչպես նաև մյուս Հոլոքոստներն՝ ոչ միայն մեր թշնամիների ագրեսիայի դեմ նախազգուշացնելու, այլ աշխարհի այլ մասերում ռազմական ագրեսիային օժանդակելուց խուսափելու համար: Մենք՝ որպես հրեաներ, պարտավոր ենք ոչ միայն պայքարել հակասեմականության դեմ, այլև ռասիզմի դեմ պայքարելու նրա բոլոր տարբերակներով, նույնիսկ երբ այն ծագում է երիտասարդ հրեաներից, ովքեր ձգտում են վնասել և նվաստացնել հայ հոգևորականներին:

Ամեն անգամ, երբ մենք շտապում ենք հայտարարել, որ աշխարհը հակասեմական է, երբ նա քննադատում է մեզ, և մենք զայրանում ենք այն երկրների վրա, որոնք ընտրում են ռեալպոլիտիկը՝ մեր գաղափարախոսության հետ ամբողջական նույնականացման փոխարեն, արժե նայել հայելու մեջ. Ընդունեք, որ մենք չենք նեղվում որևէ կարեկցանք հայտնել հայերին, ովքեր հենց հիմա ենթարկվեցին «էթնիկ զտումների» Լեռնային Ղարաբաղում, երբ իսրայելցի զինվորականը օգնեց հարձակվողներին: Ամեն անգամ, երբ մենք զայրանում ենք այն հրեաների նկատմամբ վերաբերմունքից, ովքեր վախենում են Եվրոպայի որոշ վայրերում կիպպա կրել, եկեք մտածենք Երուսաղեմի հայ քահանաների մասին, որոնք ամեն օր նվաստացումներ են կրում։

Պետք է նաև հիշել, որ Պաղեստինյան պետության հայկական ճանաչման համար «նկատողության իրավունքը» տրված է միայն այն մարդկանց, ովքեր ապացուցել են իրենց բարեկամ լինելն, այլ ոչ թե նրանց, ովքեր կրկին ու կրկին գերադասել են այլ շահեր՝ Հայաստանի և հայության բարոյական շահերի փոխարեն։

Հեղինակ ՝ Նադավ Տամիր  – «Mitvim ինստիտուտի» տնօրենների խորհրդի անդամ է և «JSTREET Israel»-ի գործադիր տնօրեն


Խմբագրության կողմից՝

«Haaretz» թերթն այն եզակի թերթերից է, իսկ որոշ դեպքերում միակն, որ ամեն առիթով պաշտպանում է հայերի իրավունքներն Իսրայելում, որի համար անչափ շնորհակալ ենք այս պարբերականի խմբագիրներին: