Իսրայելի հայկական դպրոցները բացեցին իրենց դռները

0
614
Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց հայկական վարժարանի առաջին դասարանցիներն ու վարժարանի
Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց հայկական վարժարանի առաջին դասարանցիներն ու վարժարանի

Սեպտեմբերի 1-ին Իսրայելում բացվեց նոր ուսումնական տարին ու երկու միլիոն երեք հարյուր հազար երեխաներ դպրոց գնացին այսօր: 168.000 – առաջին դասարանցի ունի այս տարի երկիրն ըստ կրթության նախարարության տրամադրած տվյալների: Միակ աշխարհիկ Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց հայկական վարժարան իր հյուրընկալ դռները բացեց սեպտեմբերի 2-ին, քանի օր համայնքն ապրում է քրիստոնեական օրենքներով ու կիրակին ի տարբերություն հրեական մասի ոչ աշխատանքային օր է:  Սրբոց թարգմանչաց վարժարանն երկսեռ միջնակարգ դպրոց է, որը հիմնադրվել է 1929թ.-ին Երուսաղեմում Եղիշե Դուրյան պատրիարքի ջանքերով: ՈՒՆի նաև նախակրթարան, որտեղ ուսուցումը տարվում է միայն արևմտահայերեն, իսկ միջնակարգ դպրոցում սովորում են հայ գրականություն, հայոց պատմություն, կրոնագիտություն և հայ արվեստի պատմություն: Մնացած առարկաները անգլերեն լեզվով են սովորում: Բացի հայերենից դպրոցում սովորում են նաև անգլերեն, արաբերեն ու եբրայերեն: Ժառանգավորաց վարժարանը կրոնական հաստատություն է և հոգևորականներ է պատրաստում: Կրոնական այս հաստատությունը ևս երկուշաբթի է սկսելու իր նոր ուսումնական տարին: Ինչ վերաբերում  է երկրում գործող կիրակնօրյա դպրոցներին, ապա արևմտահայերեն լեզվով ուսուցում է անցկացվում Երկրի կենտրոնում՝ Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում և Հայֆայի Արարատ ակումբում: Աշակերտների թիվը երկուստեք թե մեծերի և թե փոքրերի գրեթե նույնն է 15 աշակերտ: Միակ արևելահայերեն կիրակնօրյա դպրոցը գործում է Պետախ Տիկվա քաղաքում: Այն հիմնադրվել է 2004թ.-ին ու մինչև օրս գործում է ու այս տարի երկու դասարան է բացել թվով 19 աշակերտ: Գրականությունը ստացվել էր նախկին Սփյուռքի նախարարությունից  ու արդեն փորձնական մեկ դաս կազմակերպել էր դպրոցը: Կրթական գործընթացը կազմակերպում է  միասնաբար Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» և «Նոյան տապան» հայկական կրթական – մշակույթային կենտրոնի ջանքերով:

ՈՒսումնական նոր տարվա մեկնարկի ու առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հարցերի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Թարգմանչաց վարժարանի տեսուչ Նարեկ սարկավագ Աբրահամյանի հետ: Կրթօջախը 1940-ական թվականներին ուներ մինչև 750  աշակերտ, չնայած նախատեսված էր 350-ի համար: Այնուհետև համայնքի նոսրացման պատճառով աշակերտների թիվը նվազել էր: Հարցրեցի տնօրենին, թե որքան առաջին դասարացի ունեն այս տարի և որքան է աշակերտների թիվը:

– Այս վերջին տարիներին աշակերտների թիվը գրեթե չի փոխվում: Կարող են մեկ երկու հոգի ավելանալ կամ պակասել: Առաջին դասարանում այս տարի սովորելու է 12 աշակերտ, իսկ ընդհանուր դպրոցի թիվը 169, – ասաց վարժարանի տեսուչը:

Կրթօջախի տնօրենն ընդհամենը մեկ տարի է պաշտոնավարում ու բազմաթիվ նախկինում չլուծված հիմնախնդիրների հետ էր առերեսվել: Ամենակարևորն իր կարծիքով արևմտահայերենի դասագրքերի խնդիրն էր, որոնք մինչև այս նոր ուսումնական տարին գունավոր չեն եղել:

– Առաջնային խնդիրն եղել է Հայոց Լեզվի դասագրքերի և տետրակների թարմացումն և դրանց գունավոր տպագրությունը: Անցյալ տարի անգույն դասագրքերով են երեխաները սովորել, որն անթույլատրելի էր ու  30 տարվա վաղեմություն ունեցող դասագրքերով, – տեղեկացրեց Նարեկ սարկավագ Աբրահամյանը:

Իսկ հայ դպրոցականների համար առաջնային լեզուն համարվող ու նման վարժարանի համար հատուկ պատրաստված հայոց լեզվի դասագրքերի պակաս կար: Միշտ լսել եին երեխաների գանգատը, թե ինչո՞ւ օտար լեզուներով դասագրքերը  գեղեցիկ ու գունազարդ են, իսկ հայկական դասագրքերը գունավոր չեն ու հին են:

Հայաստանում նախկինում և այսօր էլ, 12 ամյա և արևմտահայերեն դասավանդման գործընթացի համար,  չկան դասագրքեր՝ ուստի յուրաքանչյուր կրթօջախ իր եղած հնարավորությունների սահմաններում է լուծում այս հիմնախնդիրները: Այս տարի Հայոց Պատրիարքարանի ֆինանսավորմամբ էր լուծվել  նոր դասագրքերի հարցը:

Յուրաքանչյուր տարի խոսելով կրթական համակարգում փոփոխությունների մասին միշտ հարցնում ենք վարժարանի տեսուչներին թե կա՞ն փոփոխություններ թե կրկին բրիտանական «ՋԻ ՍԻ» համակարգով են դասավանդում:

Նարեկ սարկավագ Աբրահամյանի տեղեկացմամբ հայկական կրթօջախը պատահական չի ընտրել այս կրթական համակարգը, խնդիրը նաև քաղաքական է:

– Եթե մենք բագրուտ ընդունենք, դա կնշանակի ընդհանուր հրեական համակարգն ու դրանց  օրինակները վերցնել և հրեականացնել հայկական դպրոցը: «Թաուժիհի» էլ կա, որն որ Պաղեստինի կրթական մեթոդն է, բայց մենք այդ ամենից խուսափում ենք, որպեսի և քաղաքական այդ ինտրիգների մեջ չմտնենք, որ, որ կողմն որ ընտրում ենք, նրանց կողմն ենք անցնում:  Այդ իսկ պատճառով ընտրել ենք ոսկե միջինը «ՋԻ ՍԻ» համակարգն, որը նաև միջազգային է:

Ատեստատն էլ դպրոցի վավերական է աշխարհի 80 երկրում,- հավելեց տեսուչը:

Ոչ աշխատանքային այցով Իսրայելում էր Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անցյալ ամիս ու նրա հետ ևս վարժարանի տնօրենը հանդիպել էր ու գոհ էր արդյունքներից: Նախ նախարարությունն օգնել էր շրջանավարտներին Հայաստանի մանկավարժական բուհերում ընդունվելու համար, որոնք ապագայում համալրելու են կրթօջախի ուսուցչական կազմը: Նախկինում ուսուցիչները հրավիրվում էին տարբեր երկրներից, հատկապես արևմտահայերենի ուսուցիչների խիստ կարիք էր զգացվում ու Հայաստանից Սիրիահայ ուսուցիչ էին հրավիրել Երուսաղեմ: Իսկ արդեն երեք ուսանող ունեն, որոնք սովորում են Հայրենիքում ու կլրացնեն հետագայում այս բացը:  Սակայն վարժարանը չի սպասելու մինչև ուսանողները վերադառնան: Տեղի մանկավարժներն այս տարի վերապատրաստման դասընթացների էին մեկնել Հայաստան:

Խոսեցինք նաև ճերմակ ջարդի, համայնքի նոսրացման և խառն ամուսնությունների մասին: Կարծում էր, որ խառն ամուսնություններն ոչ միայն սփյուռքում են տեղի ունենում այլև հենց մայր հայրենիքում: Զորօրինակ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած շատ հայորդիներ ամուսնանում են ռուսների հետ ու սա հավանաբար մեր ազգի առանձնահատկություններից մեկն է: Հայաստանի հետ կապերի ամրացմամբ նա այլևս մեծ վտանգներ համայնքում չի տեսնում, քանզի շփվելով  երեխաների հետ, նրանց մեջ տեսնում է  հայրենասիրության մեծ ներուժ, Հայոց պատմության ու կրոնի նկատմամբ դրսևորվող չափազանց մեծ հետաքրքրվածություն, որը իրոք վկայում է ապագայի նկատմամբ ունեցած հավատքով: