Իսրայելի հայ համայնքը հին տոմարով նշեց Ամանորն ու Սուրբ Ծնունդը – տեսանյութ

0
538
Լուսանկարում՝ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի մուտքի արևելյան հատվածը
Լուսանկարում՝ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի մուտքի արևելյան հատվածը

Տեսանյութը մեզ ներկայացրել է Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ հոգեշնորհ Տեր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը:

Մեր խմբագրությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում հայր Ղևոնդին, ով գրեթե յուրաքանչյուր օր տեսագրում ու փաստագրում է Երուսաղեմի արդի պատմությունը: Հայկական իրականության մեջ եզակի են այն մտավորականներն, ովքեր կատարում են ազգանվեր, հայանվեր ու Աստվածահաճո աշխատանք առանց որևէ դրամական փոխհատուցման ու ակնկալիքի՝ ներդնելով սեփական միջոցներն ու ժամանակը: Հայր Ղևոնդի պարագայում էլ ինչն է կարևոր. Այս աշխատանքները կատարվում են ռուսերեն լեզվով՝ ռուսախոս հասարակությանը ներկայացնելով հայ ազգի մշակույթային ժառանգությունն ու քրիստոնեական ավանդույթներն Սուրբ Երկրում: