Համահայկական ամառային ութերորդ խաղերը համավարակի սահմանափակումներից և պատերազմից հետո առաջին համահայկական միջոցառումն էր որ միավորեց Հայաստանն ու Սփյուռքը:

0
751

Ավելի քան 10,000 հայ արտասահմանյան 41 պետություններից ժամանել էին Հայաստանի Հանրապետություն: Ընդհանուր առմամբ 41 պետությունների 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ մասնակցեցեին համահայկական ութերորդ խաղերին:
Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու էր 107 հավաքածու մեդալ:
Այսօր պաշտոնապես փակվելու են ու ամփոփվելու են համահայկական ամառային ութերորդ խաղերը:
Պաշտոնական լրահոսը դեռ կամփոփի խաղերի արդյունքներն ու թիմային հաշվարկներով երկրների մարզիկների արդյունքները:

Հուլիսի 25 – ին հյուրընկալվելով համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեում իրոք ավելի գոտեպնդվեցի ու հանդիպելով տասնյակ երկրներից գրասենյակ այցելող սպորտստմեններին ու կամավորներին, իրոք հպարտություն զգացի:

Հյուրընկալվեցի նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից ու կարճ զրույց ունեցա նրա հետ: Պարզվեց որ առաջին պատվիրակության ներկայացուցիչն էի, որ այցելել էի գրասենյակ:

Լուսանկարում՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ
Լուսանկարում՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ

«Իսրայելահայեր» թերթի խմբագրության ու մեր անձնական ջանքերի շնորհիվ այս անգամ էլ Իսրայելը ներկայացավ համահայկական խաղերին, ճիշտ է համեստ թվով, քանզի մեր ավանդական կուսակցությունների սկաուտներն ու սպորտսմենները գտնվում էին բանակումների մեջ Հայաստանում և Սերբիայում:
Հարցազրույց ունեցանք Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական կենտրոնի ղեկավար Աննա Վարդանյանի հետ: Նրա փոխանցմամբ համավարակի սահմանափակումներից և պատերազմից հետո առաջին անգամ վերագործարկվեց Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ու նման ներկայացուցչական կազմի ներկայությունն ամառային ութերորդ խաղերում արդեն խոսուն փաստ է: Այս տարի ավելացվել էր ևս երկու մարզաձև կանանաց ֆուտբոլն ու Ֆուտզալը՝ մարզաձևերի թիվը հասցնելով 19-ի: Համահայկական խաղերի կանոնադրությամբ մի քանի երկրներ հայտեր պետք է ներկայացնեն նոր սպորտաձևերի ընդգրկման հետ կապված ու գործկոմի նիստով այնուհետև հաստատվում է: Առաջիկա պլաններում նաև կա մարզաձևերի ցանկում ավելացնել հայկական Կոխ մարզաձևն: Ի դեպ Կոխն որպես մաքուր հայկական ավանդական ու ազգային սպորտաձև կարող է շատ մարզիկների բերել Հայաստան, նաև Իսրայելից:
Համաշխարհային կոմիտեյի տարբեր բաժիններում հյուրընկալվեցինք ու ծանոթացանք աշխատանքների ընթացքի հետ:

Լուսանկարում՝ Մերձավոր Արևելքի երկրների և Ավստրալիայի աշխատանքները համակարգող մասնագետ Վազգեն Հովհաննիսյանը
Լուսանկարում՝ Մերձավոր Արևելքի երկրների և Ավստրալիայի աշխատանքները համակարգող մասնագետ Վազգեն Հովհաննիսյանը

Մերձավոր Արևելքի երկրների և Ավստրալիայի աշխատանքները համակարգող մասնագետ Վազգեն Հովհաննիսյանի հետ ամիսներ շարունակ հեռախոսազրույցներ ունենալուց հետո պատիվ ունեցանք հանդիպել: Գրասենյակում լարված աշխատանքային մթնոլորտ էր տիրում: Տեղում առանձնազրույց ունեցանք հատկապես Իսրայելից հաջորդ համահայկական խաղերին առավել մեծաքանակ մարզիկներ բերելու, նոր մարզաձևեր ընդգրկելու և այլ կարևոր թեմաների շուրջ:

Բացառիկ կավորական թիմով աչքի ընկան նաև այս համահայկական խաղերը: Տասնյակ կամավորների հանդիպեցի համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեյում:

Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման, պատշաճ անցկացման գործընթացին ակտիվորեն ներգրավված էին 1200 կամավոր, որից 600 կամավոր՝ Գյումրիում։ Երիտասարդ աղջիկ-տղաները այս օրերին Գյումրիում օգնում էին խաղերի կազմակերպիչներին դասավորել, հարդարել ու կարգի բերել «Շիրակ» մարզադաշտը, որտեղ տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը։
«Պատրաստվում ենք շքերթին, դասավորումներ ու աշխատանքի բաժանում է կատարվում, կամավորների մի մասը «Զզվարթնոց» օդանավակայանում դիմավորում է մեր հյուրրերին ու ճանապարհում նրանց իրենց կեցավայր, հաստատում են կապ նրանց հհետտ ու որևէ խնդրի դեպքում օգնում մեր հյուրւրերին», -ասում է Կամավորների խմբի ղեկավար Սևակ Կարապետյանը։
Նրա խոսքով, երիտասարդ կամավորները մեծ նվիրվածությամբ են աջակցում Համահայկական խաղերի անցկացմանը։ Նրանցից մի քանիսը Սփյուռքից են։
«Կամավորները, միայն տեսնեք, ինչ ուրախ են, մոտիվացված, և նրանց միավորել է Համահայկական խաղերի միասնականության գաղափարը», -ասում էր Սևակ Կարապետյանը

Աղբյուրը՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե