Հայ երգչուհի Սոսե Գրիգորյանը հանդես եկավ «Ով Սիրուն Սիրուն»  երգի տեսահոլովակի շնորհանդեսով

0
1831
Լուսանկարում՝ հայ խոստումնալից երգչուհի Սոսե Գրիգորյանը
Լուսանկարում՝ հայ խոստումնալից երգչուհի Սոսե Գրիգորյանը

Դեկտեմբերի 12- ին առաջին անգամ  հայտարարվեց հայ խոստումնալից երգչուհի Սոսե Գրիգորյանի «Ով Սիրուն Սիրուն»  երգի տեսահոլովակի շնորհանդեսի մասին, որի նկարահանումներն անցկացվել էին Երուսաղտմում: Այն կյանքի  էր կոչվել   Երուսաղեմի ամենա լավագույն հրեա  երաժիշտների  հետ համագործակցությամբ:

Մեր ծանոթությունը Սոսե Գրիգորյանի հետ շատ պատահական էր ստացվել տարիներ առաջ ու իրոք ուրախալի էր, որ Երուսաղեմի հայկական համայնքում Սոսեն, իր բոլոր կատարումներով այդ թվում նաև Կոմիտասյան, փորձում է նոր կյանք ու շունչ հաղորդել մշակութային «գրեթե» մեռած ու պասիվ կյանքին: Այս տարի աշնանը Երուսաղեմում ազդարարվեց «Արմատներ» մշակույթային նոր հանձնախմբի ստեղծման մասին, որն իր անդրանիկ ձեռնարկով հանդես եկավ սեպտեմբերի 21- ին Հայաստանի անկախությանը նվիրված  միջոցառմամբ: Այն հովանավորվում է անձամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքի կողմից:

2020 թվականը հուսանք մշակույթային նոր ձեռնարկների շնորհիվ նոր լիցք կհաղորդի համայնքային կյանքին, որի անշուշտ ամենակարկառուն դեմքերից մեկը Սոսե Գրիգորյանն է : Նա 2017  թվականին Երուսաղեմի «Ռուբին» երաժշտության և պարի ակադեմիան ավարտելուց հետո աշխատում էր Երուսաղեմի Հելլեն Կելլերի անվան սահմանափակ ունակություններով երեխաների դպրոցում, կույր երեխաների դասարանում երաժշտություն էր դասավանդում: Այժմ նույն կրթահամալիրում  նա շարունակում է ուսումն՝ «Հրեական, Արաբական, Ժամանակակից և Ջազ երաժշտության ոլորտներում մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով:

Մայր  Հայրենիքի հետ կապը սկսվել էր  2006 թվականից և տարբեր մրցույթների  և փառատոնների մասնակցելու արդյունքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և վկայականների:

Խոսելով Երուսաղեմում ունեցած իր ելույթների մասին, հայտնեց, որ ապրիլին եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Բեթղեհեմում հանդես էր եկել մենահամերգով, ծրագրում՝ Կոմիտաս և հայկական ժողովրդական երգեր: «Ցանկությունս էր օտարներին, մասնավորապես արաբներին, ներկայացնել հայկական երգարվեստի գոհարները: Համերգից հետո նրանք մոտենում էին ինձ, շնորհավորում ու ասում էին, որ ոչ մի բառ չեն հասկացել, բայց ամեն ինչ այնուհետև հասկացանք», – պատմում էր երգչուհին, հավելելով, որ օտարները երգերի մեկնաբանությանը հետևում էին անթարթ աչքերով: Սոսեն 2017 – ին մենահամերգով հանդես եկավ Բեթղեհեմ քաղաքում, իսկ 2018- ին մենահամերգով Երուսաղեմի ժառանգավորած վարժարանում:

2018 թվականի մարտին  իր առաջին երգի՝ «Բինգյոլ» – ի  տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանում: Մեկ տարի անց՝ 2019թ.-ի  մարտին թողարկվեց երգչուհու առաջին «Գույներ»  ձայնասկվառակը:

Այս տարի հուլիս Կիպրոսի Նիքոսիա քաղաքում «Հայ Դատի» ակումբում հանդես եկավ դասախոսությամբ ՝ ներկայացնելով  Սայաթ Նովայի և Կոմիտաս երաժշտությունը: Նմանատիպ ծրագրով օգոստոսին հանդես եկավ նաև  Վիեննայի Հ.Մ.Ը.Մ ակումբում:

Մեր խմբագրությունը ստեղծագործական հաջողություններ է մաղթում Սոսեին ու հպարտանաում մեր հայրենակցի ազգանվեր աշխատանքով: