ՀՀ սփյուռքի գործերի թլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանը շնորհավորական ուղերձ է հղել Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությանը գալիք տոների կապակցությամբ:
2005 թվականից ի վեր Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունն այն միակ հայկական միությունն է Իսրայելում, որ միշտ համագործակցել ու մասնակցել է իր հնարավորությունների սահմաններում Սփյուռք – Հայաստան համահայկական համաժողովներին, Հայաստան – Սփյուռք լրագրողների համահայկական համաժողովներին, իր մասնակցությունն է ունեցել Գյումրիի Թումոյի կառուցման աշխատանքներին, Գյումրիում իրականացրել է 3 տարի տաք ձմեռ ծրագիրն, արդյունքում ցրտից փրկելով 540 գյումրեցիների, մասնակցել է ու այժմ մասնակցում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հետ համատեղ բազմաթիվ ծրագրերի, իսկ այս տարի աջակցեց նաև Համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներին ու ներկայացրեց նաև Իսրայելից հայ մարզիկներին: