Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից շարունակվող պատերազմի պատճառով, այս տարի մեր համայնքն ցավոք սրտի տարբեր երկրներից ժամանած ուխտավորներ չունեցավ:
Ոստիկանությունն անվտանգության նկատառումներից ելնելով կրճատել էր հավատացյալների թիվն , ուստի Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել:
Այնուամենայնիվ հազարամյակներով պատերազմներ ու անհանգստություններ տեսած քրիստոնեական համայնքը տոնեց իր Սուրբ տոնը:
Տեսագրությունը՝ Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի արխիվից