Մայիսի 9 – ի քաղաքային միջոցառումներին մասնակցեց նաև Պետախ Տիկվայի հայկական համայնքը

0
654
Ավելի քան 17 տարի Պետախ Տիկվայում ավանդաբար հայկական համայնքը մասնակցում է մայիսի 9 – ին տեղի ունեցող քաղաքային միջոցառումներին, որոնք նվիրված են Երկրորդ Աշխարհամարտի տարիներին զոհված հրեա զինվորներին ու Մայիսյան հաղթանակին: Մեզանում մայիսն եռահաղթանակների տոն էր, սակայն Շուշիի ազտագրման տոնը կարծես թե հետին պլան մղվեց, քանզի այն հայկական չէ այլևս: Շնայած պատերազմական պարտությանն ու Հայաստանում տիրող ծանր քաղաքական ճգնաժամին, Պետախ Տիկվայի հայկական համայնքը ծաղկեպսակներ դրեց քաղաքի հուշարձանի մոտ ու քաղաքապետ Ռամի Գրինբերգի հետ միասին կարևորեց Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Այնուհետև համայնքային ներկայացուցիչները մասնակցեցին քաղաքապետի հրավիրած ճաշկերույթին: Նախկին Խորհրդային միությունում Մեծ Հայրենականին մասնակցել է ավելի քան կես միլիոն հայ ու հայերն առաջին տեղն են գրավում միությունում, որպես բնակչության թվով ամենաշատ մասնակցությունը բերած ու զոհեր տված Սովետական Հանրապետություն: Որքան կլիներ մեր երկրի բնակչությունն, եթե Ստալինը հայերին Ցեղասպանությունից հետո «չքշեր» պատերազմի ու Սիբիրները:  Կես միլոն հայից մոտ կեսը չվերադարձավ, սա ցեղասպանության շարունակությունը դարձավ՝ զրկելով հայերին աշխարհի երեսին շատանալու հնարավորությունից: Կոմունիստների գործն էլ Հայաստանում հայկական կառավարությունները շարունակեցին՝ թալանելով ու աղքատության գիրկը նետելով երկրաշարժից ու Արցախյան հերոսամարտից ողջ մնացած հայերին: