Մարտի 2 -ին կկայանան հերթական խորհրդարանական ընտրություններն Իսրայելում

0
406

Մարտի 2-ին վերջին մեկ ու կես տարվա ընթացքում արդեն երրորդ  անգամ խորհրդարանական ընտրություններն են անցկացվելու Իսրայելում: Այդպես էլ Բիբի՞ն թե Բենի՞ն կդառնան Իսրայելի վարչապետ նոր կոալիցիոն կառավարության ղեկին հարցին – երկու խոշոր կառավարող «Լիքուդ» և նրանցից երկու ընտրություններում էլ առավել ձայներ հավաքած ընդիմադիր ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավան» կուսակցությունները չկարողացան պատասխանել՝ նախատեսված ժամկետներում  չկարողանալով կառավարություն ձևավորել:  Եթե այս անգամ էլ նույնը կրկնվի դժվար է կանխագուշակել թե ինչպիսի փոփոխություններ կարվեն ընտրական օրենսգրքում և կհայտարարվեն արդյոք արդեն 4-րդ խորհրդարանակ ընտրությունների մասին: Հիշեցնենք, որ Իսրայելն այն պետություններից է, որտեղ Սահմանադրություն չկա, չկա նաև սահմանադրական դատարան: Վերջինիս գործառույթը մասնակի կատարում է բարձրագույն  դատարանը՝ Բագացը: Հունվարի 16-ին երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց կուսակցությունների ու բլոկների գրանցումը: Մարտի -2 –ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 30 մեծ ու փոքր կուսակցություններ ու դաշինքներ: Հայկական համայնքի աջակցությունը վայելող «Մերեց» կուսակցությունը, նախորդ գումարնան Քնեսետում հանդես էր գալիս «Դեմոկրատական ճամբար» բլոկում,  իսկ այս անգամ նրանք գրանցվել են «Հավոդահագեշերմերեց» դաշինքով, որի կազմում գրանցել են 5 պատգամավոր: Արաբական միացյալ ցուցակը 15 պատգամավոր է գրանցել: Ինչ վերաբերում է նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի «Իսրայել Բեյտեյնու» կուսակցությանն, ապա Ադրբեջանի բարեկամ Լիբերմանը 10 պատգամավորական մանդատի հավաքնություններ ունի: Ըստ  «Քեուվորլդ մեգազին» հանդեսի 150 երկրների շարքում Իսրայելը մեկ տարվա մեջ 13-ից առաջ անցնելով բազմաթիվ արևմտաեվրոպական երկրների դարձել է Աշխարհի 8-րդ ամենաթանկ պետությունը: Այս պայմաններում, երբ երկրում բարձրանում են հարկերն ու աշխատավարձը մնում է նույնը և մեկ ու կես տարի քաղաքական ճգնաժամի ու կառավարություն չունենալու պայմաններում, թե մարդիկ ի՞նչ մասնակցություն կունենան նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում այժմ դժվար է ասել: Եթե նախորդ անգամ կառավարող «Լիքուդ» կուսակցության ղեկավարությունն երկրի կենտրոնի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ էր հանդիպել ու հստակ քննարկվել էր հայկական համայնքի պահանջներն, ապա այս անգամ որևէ կուսակցության հետ հանդիպումներ պաշտոնական չեն եղել: «Մերեց» կուսակցությունն վերջին մի քանի տարիներին երկրի կենտրոնի կազմակերպությունների հետ չի հանդիպել:  Հիշեցնենք, որ վերջին անգամ հենց այս պատգամավորն էր հանդես եկել մեր բանաձևի խորհրդարանում ճանաչման նախագծով:

Ի՞նչ ակնկալիքներ ունեն հայերն այս խորհրդարանական ընտրություններից, կա արդյո՞ք ընդհանուր մոտեցում, թե որ կուսակցություններին են պաշտպանելու: Այս հարցերը դեռ անպատասխան են չմայած հաշված օրեր են մնացել արտահերթ ընտրություններին:   Պետախ Տիկվայի հայկական կազմակերպությունները դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել, նախկինում հայկական միությունները իրենց ձայները տվել էին «Մերեց» կուսակցությանն, չնայած որ ազատ քվեարկելու միշտ էլ մարդիկ հնարավորություն ունեն ու անկաշկանդ են այդ հարցում: Շատերը «Լիքուդին» էին ձայները տվել:  Երուսաղեմում «Հայ Դատի» հանձնախումբն իր վերակազմավորման մասին չի հայտարարել: Հայաստանի նախագահի Երուսաղեմ այցելության օրը «ՀՄԸՄ» -ի ատենապետ Հարութ Բաղամյանը մեզ փոխանցել էր որ արդեն նախատեսվել էին հանդիպումներ «Կախոլ Լավան» ընդիմադիր կուսակցության երկրորդ համար՝ Յաիր Լապիդի հետ: «ՀՄԸՄ» -ի նախկին ատենապետ Սերոբ Սահակյանը տեղեկացրեց, որ հանդիպումը չեղարկվել էր ընտրությունների հետ կապված ու նա այն կարծիքին էր, որ անկախ այն հանգամանքից, թե ով է լինելու նոր վարչապետը, Երուսաղեմահայերը մեծ սպասելիքներ նոր կառավարությունից չունեն, ինչպես նաև չեն կարծում, որ կհանգուցալուծվի Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը:

Երկրի հյուսիսում Իսրայելի կոմպոզիտորների միակ  հայազգի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը իր ընտանիքի հետ մասնակցելու է ընտրություններին: Նա իր ընտանիքի հետ միասին որպես կանոն միշտ իր ձայնը տալիս է «Մերեցին», քանզի այն միակն է, որ տասնամյակներ բարձրացնում է Քնեսետում մեր բանաձևի ճանաչման հարցը: Նա  անտարբեր է այս թվով երրորդ ընտրությունների նկատմամբ, թե աթոռակռվի արդյունքում ով վարչապետ կդառնա: Նա հետաքրքրված էր, թե ընտրություններից հետո որքանո՞վ պետք է թանկա հացը, ջուրն, էլեկտրաէներգիան, որովհետև համոզված է, որ բոլոր ծախսերը դուրս են գալու ժողովրդի «ջանից»:

Կուսակցություններից ամենաանընդունելին, իբր ռուսալեզու հրեաների շահերն Իսրայլում պաշտպանող Ավիգդոր Լիբերմանի «Իսրայել Բեյտեյնու» թարգմանաբար «Մեր տունն Իսրայելն»  է կուսակցությունն է, գտնում է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամը:

«Արջը 7 երգ ունի, 7 -էլ մեղրի մասին է: Որ օրն ում հարմար եղավ նրան էլ կվաճառվի: Լիբեռմանին բոլորս էլ գիտենք: Ես նրան բաձարձակապես չեմ ընդունում, նամանավանդ, որ նա այստեղ Ադրբեջանի թիվ մեկ գործակալն է» , – ասաց հայ մտավորականը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու շուրջ և ԱՄՆ-ի նոր ծրագիրն, որն Իսրայելում անվանվեց «Դարի համաձայնագիր» ըստ զրուկցակցիս հնարավոր է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի հանգեցնի: Հայտարաություններն արվեցին Իսրայելում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որն առանց այն էլ սրեց իրավիճակը: Երուսաղեմում ահաբեկչություն տեղի ունեցավ, այս օրերին հրթիռահարվում է երկրի հարավը: Զրուցակցիս կարծիքով իրադրությունն ավելի է սրվելու:

Պարոն Ասլանյանը համոզված է, որ արաբները նման համաձայնությունը չեն ստորագրի, տարածքեր չեն տա ու բնակչությամբ էլ չեն տեղափոխվի: Վերջին օրերի Իսրայելի խաղաղ բնակավայրերի հրթիռահարումներն, այրվող ու պայթուցիկ նյութերով լցված ու Իսրայելի տարածքների վրա բաց թողնվող փուչիկները, զանգվածային անկարգություններն Գազայի ու Իսրայելի սահմանագծին չեն խոսում խաղաղության օգտին: