Մեկնարկել է սփյուռքի մասնագետների «իԳործ» ծրագիրը

0
514

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «իԳործ» բացառիկ ծրագիրը, որը սփյուռքահայ մասնագետներին հրավիրում է աշխատելու Հայաստանի պետական մարմիններում:

Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական համակարգում և հնարավորություն կունենան ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Եթե ունեք մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան և պատրաստ եք մեկ տարի շարունակ բնակվել և աշխատել Հայաստանում, ուրեմն՝ այս հնարավորությունը հենց Ձեզ համար է:

Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար կապահովի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մասնավորապես.

  • ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
  • կեցություն` ամսական 336.000 դրամ:

Ծրագիրը մեկնարկելու է 2020 թվականի հուլիսի 1-ից և տևելու է 12 ամիս:

Հայտադիմումներն արդեն ընդունվում են, պարզապես այցելեք հղմամբ և դիմեք՝ http://diaspora.gov.am/hy/pages/97/igorts:

Դիմելու վերջնաժամկետն է 2020 թվականի ապրիլի 15-ը:

Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝

էլ. փոստ՝ diasporafellowships@gov.am
Հեռ.՝ +374 60 500 301

կամ այցելել՝ «ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ» էջը  հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/pmMGGEudo3LwMofQ9:

Աղբյուրը՝

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ