Ուխտագնացություն դեպի «Պարոն Տեր» կալվածք

0
516
Լուսանկարում՝ Ավետիսյանների հրեշտակացած ընտանիքի նկարների դիմաց հայ երիտասարդները կակաչներ են դնում ու մոմեր վառում - արխիվ 2015թ,
Լուսանկարում՝ Ավետիսյանների հրեշտակացած ընտանիքի նկարների դիմաց հայ երիտասարդները կակաչներ են դնում ու մոմեր վառում - արխիվ 2015թ,

Մայիսի 18 – ին Իսրայելի հայության մի զգալի հատվածը, հարյուրավոր մարդիկ նույնիսկ երկրի հեռավոր հյուսիսային և հարավային ծայրամասերից  մասնակցեցին ավանդական դարձած ուխտագնացությանը դեպի «Պարոն Տեր» կալվածք:  2015թ.-ի հունվարի 24-ին  Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Երուսաղեմի միացյալ հանձնախումբն Երուսաղեմի Հայոց Պատրիարքի օրհնությամբ  կազմակերպել էր ծառատունկ Երուսաղեմի և Բեթղեհեմի սահմանագծին գտնվող «Պարոն Տեր» կալվածքում, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100 – րդ տարելիցին: Այդ օրն  Իսրայելի հայկական համայնքի պատմության մեջ գրանցվեց որպես բացառիկ պատմական օր: Նախ որ համայնքը Սփյուռքի մեջ առաջինը նման մեծ ծառատունկ կազմակերպեց և  ընդհանուր առմամբ տնկվեց 340 մատղաշ ձիթենի և Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախաձեռնությամբ էլ տեղի էր ունեցել փոքրիկ մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդի զոհ դարձած  Ավետիսյանների ընտանիքի հոգիների լուսավորության համար: Աղոթքով մոմավառությանն էլ մասնակցել էին  Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հոգևորական, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի Պատրիարքարանի ներկայացուցիչ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն ու մի խումբ ժառանգավորներ: Ի շնորհիվ Նաիրիականների Սուրբ Հողում՝ մեր հայկական կալվածքումԱվետիսյանների ընտանիքի հոգիների հանգստության համար  յոթ ձիթենի էր տնկվել: 2016թ. – ին նույն կալվածքում նաև հուշաքար տեղադրվեց նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ու այն վերածվեց իսկական ուխտատեղի:

Այս տարի Երուսաղեմի Պատրիարքարանի միաբանական թափորը գլխավորում էր լուսարարապետ Գերաշնորհ Տեր Ս(ան արքեպիսկոպոս Ղարիբյանը:  Մեր ռադիոլսողներին տեղեկացնենք, որ Իսրայելի նախկին վարջապետ Արիել Շարոնի նախաձեռնությամբ բաժանարար պատը անցավ մեր «Պարոն Տեր» կալվածքի սահմանային հատվածով ու մոտ 50 մետր լայնությամբ ողջ սահմանի երկայնքով պատը կառուցվեց: Արդյունքում հայերն և հող կորցրեցին և զգալի վնաս պատճառվեց ձիթենիների այգուն, որը սակայն փոխհատուցվեց պատրիարքարանին պաշտպանության նախարարության կողմից դատարանի որոշման շնորհիվ: Հայերը շատ են կարևորում ուխտագնացությունը դեպի մեր կալվածքներ, քանզի թե հրեական և թե արաբական կողմին պետք է անընդհատ ցույց տալ և հիշեցնել թե ով է տերն այդ հողերի: Այս առիթով Երուսաղեմի «Հոմէնդմենի» նախկին ատենապետ, դաշնակցական Սերոբ Սահակյանը մեզ փոխանցել էր, որ չափազանց կարևոր է տարին մի քանի անգամ ուխտագնացություններ կազմակերպելը  դեպի «Պարոն Տեր» կալվածք և արաբին ու հրեային ցույց տալ, որ հայը տերն է իր հողի ու հատկապես Իսրայելի կառավարությանն, որ չենք չիջելու մեր տարածքներն ու կալվածքները:

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմն ու բազմաթիվ անդամներ ևս մասնակցել էին ուխտագնացությանը: Հիմնադիր կազմից Տիգրան Մամաջանյանն է զրուցակիցս: Պատարագին էին մասնակցել և ուխտագնացությանն, այցելել էին նաև «Նաիրի» միության կողմից Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անմեղ զոհերի հիշատակին տնկված 7 ձիթենիներին, որոնք խնամվում եմ մյուս ծառերի նման:

         Այս ընտանիքն ևս ցեղասպանության զոհ կարելի է համարել, քանզի մինչև օրս այդ ոճրագործությունը չբացահայտվեց ինչպես հարկն է ու մեղավորներն արժանի պատիժ չստացան, – ասաց պարոն Մամաջանյանը:

2015թ. – ին ձիթենիների այգին հիմնելուց հետո «Նաիրի» միության հիմնադիր կազմը, հարավային Բեեր Շևա քաղաքի հայկական համայնքի  ղեկավար Լևոն Սուքիասյանի հետ շուրջ 200 ձիթենու  արբանյակային GPS կոորդինատների քարտեզն էին ստեղծել և 2016թ. – ին երբ Պատրիարքարանը ծառատունկին մասնակցած յուրաքանչյուր ընտանիքին ծառերի վկայականները բաժանեց, ապա ավելի քան 200 ձիթենու արբանյակային GPS կոորդինատներն էին նաև ընդգրկված այդ վկայականների մեջ:  Տեղեկացրեց նաև, որ համապատասխան ծրագրի միջոցով կարելի շատ հեշտությամբ նույնիսկ տասնամյակներ անց գալ ու հանգիստ գնել սեփական ձիթենին ու ինչու չէ նաև այցելել ու խնամել: Պարոն Սահակյանի հետ զրուցակիցս համամիտ էր, որ հաճախակի պետք է դարձնել նման ուխտագնացությունները, քանզի տարիներ առաջ հրեա զինվորները պահեստների էին վերածել ու ավերել էին մեր տարածքները: Այն շատ մեծ արժեք ունի և պարտավոր ենք պահպանել մեր հողակտորներն և թույլ չտալ, որ Իսրայելի կառավարությունն ոտնձգություններ կատարի այս հողակտորի նկատմամբ: Նաև Հայաստանից ուխտավորներ էին ժամանել «Պարոն Տեր» կալվածք, որը շատ դրական քայլ է ու պարոն Մամաջանյանի համոզմամբ բոլոր ուխտավորներն, ովքեր Երուսաղեմ են գալիս, պետք է այցելեն ու իմանան մեր պատրիարք Պարոն Տերի կատարած հայրենանվեր ու աստվածահաճո ձեռնարկների մասին ու տարածքը դրանով ավելի պաշտպանել արտաքին ուժերի ոտնձգություններից: