Վարդան Մկրտչյանն և իր մայրն՝ Արկալն ու Քնարիկ Շախբազյանը

0
588
Լուսանկարում Վարդան Մկրտչյանը
Լուսանկարում Վարդան Մկրտչյանը

Երբ գերմանացիները շրջափակեցին Վարշավան 1939թ.-ին, 15-ամյա Յոզեֆ Տարաշինսկին իր ընտանիքի հետ փախավ քաղաքից։ Նրանք ի վերջո հասան Ուկրաինայի Խարկով քաղաք և բնակվեցին այնտեղ՝ 1941-ի ապրիլին։ Երկու ամիս անց գերմանացիները հարձակվեցին Սովետական Միության վրա և Տրանշինսկիները կրկին հայտնվեցին նացիստական իշխանության տակ։ 1941թ.-ի դեկտեմբերի 14-ին, գերմանացիների կողմից Խարկովի շրջափակումից մոտ երկու ամիս անց, տեղի հրեաներին հրամայվեց լքել իրենց տները և տեղափոխվել քաղաքի ծայրամասում գտնվող գյուղատնտեսական սարքավորումների արտադրության գործարանի տարածք։

Երեք շաբաթ անց նրանց տարան այդտեղից՝ գնդակահարելու։ Հրեաներին մահվան ուղղորդելու ժամանակ մի գերմանացի սպա կարգադրեց Տարաշինսկուն հսկել թանկարժեք իրերով լի ճամպրուկը։ Մի քանի ժամ անց սպան վերադարձավ, վերցրեց ճամպրուկը և Տարաշինսկուն հրամայեց գնալ այն ճանապարհով, որով տարել էին բոլոր մյուս հրեաներին։ Երիտասարդ տղան չենթարկվեց և ցատկեց մոտ կանգնած բեռնատարի մեջ, որը լցված էր սպանված հրեաների հագուստներով։ Երբ բեռնատարը հասավ Խարկով, նա մթության մեջ դուրս ցատկեց և իր նախկին տան ձեղնահարկում տեղ գտավ հանգստանալու համար։ Մյուս առավոտ նա գնաց շուկա, որտեղ հանդիպեց և ընկերացավ մի հայ տղայի՝ Վարդան Մկրտչյանի հետ։ Տարաշինսկին պատմեց, թե ինչ էր եղել նրա հետ, և Վարդանը նրան իր տուն հրավիրեց։ Վարդանի բազմանդամ ընտանիքը Տարաշինսկուն ջերմորեն ընդունեց, բայց միայն Վարդանի մայրը՝ Արկալը, և զարմուհի Քնարիկ Շահբազյանը գիտեին նրա  ինքնության մասին։ Որոշ ժամանակ անց Վարդանը կեղծ փաստաթղթեր ձեռք բերեց իր հովանավորյալի համար։ Տարաշինսկին մնաց հայկական ընտանիքում մինչև 1943թ.-ի փետրվարը, երբ քաղաքն ազատագրվեց Կարմիր Բանակի կողմից։ Երկու պատանիները՝ Տարաշինսկին և Վարդանը միացան Կարմիր Բանակին, և Վարդանն ընկավ մարտի դաշտում։ Երբ Տարաշինսկին ավարտեց իր զինվորական ծառայությունը 1948թ.-ին, ապա վերադարձավ Խարկով և ամուսնացավ Քնարիկ Շահբազյանի հետ։

1999թ.-ի նոյեմբերի 21-ին Յադ Վաշեմը ճանաչեց Վարդան Մկրտչյանին, նրա մորը՝ Արկալին, և Քնարիկ Շահբազյանին որպես «Ազգերի Առաքյալներ»։

Նյութը թարգմանել է Ամալյա Հարությունյանը(Ռ.Վալլենբերգի հիմնադրամի կամավոր)

Տեղեկատվությունը լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Աղբյուրը՝

http://www.yadvashem.org/yv/en/righteous/stories/mkrtchyan.asp