Օգոստոսի 27 – 28 – ը Բատ Յամում անցկացվելիք լողափնյա սամբոյի աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի հավաքականը

0
773

Լողափնյա սամբոյի աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի օգոստոսի 27-28-ը Իսրայելի Բատ Յամ քաղաքում, Ռիվիյերա լոաղփում: Մուտքն ազատ է: Բացման արարողությունը  տեղի կունենա օգոստոսի 27- ին ժամը 18:00 – ին: Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի հովհաննու ներքո:

Իսրայելի ՍԱՄԲՈ ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել՝ ազդարարելով մրցաշարի անցկացումը։

Աշխարհի առաջնությանը մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության հավաքականն՝ Երեք միջազգային կարգի սպորտի վարպետների մասնակցությամբ՝ 88 կգ և ավելի ծանր քաշում հանդես եկող միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի գավաթի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, Եվրոպական խաղերի հաղթող Դավիթ Գրիգորյանը,  միջազգային կարգի սպորտի վարպետ 88 կգ ծանր քաշային կարգում հանդես եկող, Սամբոյի Եվրոպայի առաջնության և Աշխարհի առաջնության հաղթող, Վահագն Չալյանը, 58 կգ քաշային կարգում հանդես եկող, Եվրոպայի առաջնության հաղթող, սպորտի միջազգային վարպետ Դավիթ Հովսեփյանը:
Հաջողություններ ենք մաղթում մեր մարզիկներին: