Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ողջ շփման գծի երկայնքով

0
491

Մեր խմբագրությունը լուրեր է ստանում ՀՀ վարչապետի աշխատակազմից ու Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

ՀՀ վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
սփյուռքի բաժին
«Հայերն այսօր»

Օրվա լրահոսը 17։00-ի դրությամբ

  1. Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ` թիրախավորելով քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: https://bit.ly/30d2zET

  2. Հակառակորդը կրել է մեծաթիվ կորուստներ։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: Տեսանյութը այստեղ՝ https://bit.ly/2G3xwo7

  3. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Արցախի Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: https://bit.ly/3j8w7em

  4. ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։ Նախարարությունը հորդորում է դրսևորել զգոնություն և կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին։ https://bit.ly/3j8w7em

  5. Կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում հայտարարել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ Վերջին ժամերին հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմել անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։ https://bit.ly/3kU94EG

  6. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

  7. Արցախում Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: https://bit.ly/337L2jg

  8. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայտարարության մեջ ասված է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: https://bit.ly/3mUzffX

  9. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, իր գործընկերների, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալանիի հետ: Արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են արտակարգ ռեժիմով: https://bit.ly/335HiyB

  10. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերը պատրաստ են ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը: https://bit.ly/3j6n5yk

  11. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է բջջային հեռախոսներին ադրբեջանական համարներից ապատեղեկատվություն տարածման վտանգի մասին։ https://bit.ly/336ehmA

  12. Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև մտահոգիչ զարգացումների վերաբերյալ և դեէսկալացիայի կոչ արել: https://bit.ly/2Gb7sqQ

  13. Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է ամեն կերպ նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը և խաղաղության հաստատմանը: https://bit.ly/334pbt6

  14. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը զինծառայողներին կոչ է արել շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը` արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով։ https://bit.ly/2GgFBFz

  15. Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարել է, որ խստագույնս դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ https://bit.ly/3j6QtVn

  16. «Մենք հայրենիքի ու հայոց բանակի կողքին ենք». Արամ Ա. Կաթողիկոսը կապ է հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և իր զորակցությունը հայտնել հայոց բանակին։ https://bit.ly/2GilwP

  17. Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ոտքի կանգնել և օգնել դադարեցնել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները։ https://bit.ly/30clAHH