Ապրիլի 17 – ին, չորեքշաբթի օրը, երեկոյան ժամը 20:00-ին Հայֆա քաղաքի «Կրիգեր» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Իսրայելի միակ հայ կոմպոզիտոր, մտավորական, հարգարժան Նուբար Ասլանյանի ծննդյան 80 -ամյակը:
Համերգը կազմակերպվել է Իսրայելի մշակույթի ու սպորտի նախարարության, «Էտոս» արվեստի, մշակույթի և սպորտի ընկերության, Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության և Հայֆայի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ծրագրում կհնչեն հայ կոմպոզիտորի հարուստ ժառանգությունից ընտրված առանձնահատուկ ստեղծագործություններ՝ Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի, Նահարիա քաղաքի կոնսերվատորիայի փողային նվագախումբի, Կիրյաթ Յամ քաղաքի կոնսերվատորիայի, «Բիթ –Բենդ» Հայֆայի նվագախումբի և ողջ երկրից հրավիրված կամերային նվագախմբերի, տարբեր համույթների ու մենակատարների մասնակցությամբ:
Մուտքն ազատ է: Տոմսերը սահմանափակ են ու ընդհամենը թույլատրվում է վերցնել 2 տոմս: Տոմսեր ձեռք բերելու համար պետք է գրանցվել Հայֆայի սինֆոնիկ նվագախմբի կայքում ՝
חוגגים 80 | נובר אסלניאן | התזמורת הסימפונית חיפה (hso-haifa.co.il)
Հասցեն՝ «Կրիգեր» համերգասրահ
Էլիյահու Խաքիմ 6, Հայֆա