Արամ և Ֆելիսիա Տասչջյաններ

0
592
Լուսանկարում՝ Ֆելիսիա Տասչջյանը
Լուսանկարում՝ Ֆելիսիա Տասչջյանը

Երբ իր հարսը խնդրեց նրան օգնել Վալենտին Սկիդելսկուն, որին հանդիպել էր ուսանողական միությունում, Ֆելիսիա Տասչջյանը չէր էլ պատկերացնում, որ այս օգնությունը կուղեկցվի երեք տարվա անօրինականությամբ և վտանգներով: Այն, ինչ սկսվեց բարոյական աջակցությամբ և սեփական կապերի օգտագործմամբ, վերածվեց այնուհետև երկշաբաթյա ժամանակավոր ապաստան տալով, և ի վերջո, վերածվեց հալածված հրեա թաքցնելու մի սովորության՝ մի քանի օրվա փոխարեն վերածվելով 3 տարվա: Վալենտին Սկիդելսկին ծնվել էր 1901թ.-ին Թբիլիսիում, Վրաստանում: Նա պատմաբան էր և բնակվում էր Վիեննայում, որտեղ 1938թ.-ին հրատարակեց մի գիրք ռուսական հեղափոխության մասի: Անշլյուսից (Ավստրիայի միավորումը Գերմանիայի հետ) հետո նա կանչվեց հարկադիր աշխատանքի նացիստական իշխանությունների կողմից: Նա նույնպես պետք է լքեր իր բնակարանը և տեղափոխվեր մեկ այլ բնակարան, որտեղ ֆաշիստները հրեաներին էին հավքվել:

1942թ.-ի ապրիլին նրան և այդ տան մյուս բնակիչներին նստեցրեցին արևելքում գտնվող համակենտրոնացման ճամբար տանող գնացքը: Սկիդելսկին կարողացավ փախչել գնացքից և կապնվեց Ֆելիսիա Տասչջյանի հետ, որին նա ճանաչում էր պատերազմից առաջ: Նրա հարսը հանդիպել էր Սկիդելսկուն Վիեննայի հայ-ռուսական ուսանողական միությունում, և երբ նա տեղափոխվեց Իտալիա, Սկիդելսկուն ծանոթացրեց իր եղբոր և հարսի հետ: Ֆելիսիա Տասչջյանը կազմակերպեց երկրից Սկիդելսկու գաղտնի փախուստը դեպի Հունգարիա, որն այդ ժամանակ դեռևս համեմատաբար ապահով էր հրեաների համար: Մինչ նրա մեկնումը, Ֆելիսիա Տասչջյանն և նրա ամուսինը՝ Արամը, որպես մարդասիրական գործունեությամբ զբաղվող և «Ազատ մասսոնների» կազմակերպության անդամ, թաքցրեցին Սկիդելսկուն իրենց տանը: Այն ինչ պլանավորված էր որպես ժամանակավոր ապաստարան, դարձավ մշտական բնակության վայր: Սկիդելսկին վատառողջ էր՝ դեպի Հույնգարիա վտանգավոր ճամփորդություն ձեռնարկելու համար և մնաց Տասչջյան զույգի բնակարանում, Վիեննայում մինչև պատերազմի ավարտը: Հրեային թաքցնելը հանցագործություն էր համարվում և կարող էր համակենտրոնացման ճամբար արտաքսվելու պատճառ դառնալ: Այս պարագայում զույգը առավել մեծ ռիսկի դիմեց, քանի որ նրանք ունեին ութամյա դուստր և մեծ վտանգ կար, որ նա կարող էր իր ընկերներին պատմել՝ իրենց տանը ապրող մարդու մասին: Բարեբախտաբար, փոքրիկ աղջիկը հետևեց իր ծնողների զգուշացմանը և պահեց գաղտնիքը: Ընտանիքը Սկիդլսկու հետ կիսեց իր համեստը կերակուրը և հագուստը այդ չքավորության ամբողջ ընթացքում: Մի երեկո, տեղի նացիստական մասնաճյուղի ղեկավարը եկավ նրանց բնակարան՝ ճշտելու բողոքը կապված ոչ պատշաճ լուսաքողարկուների չափանիշների հետ: Սկիդելսկին նստած էր հյուրասենյակում, բայց բարեբախտաբար, նացիստը մտածեց, թե նա հյուր է և չպահանջեց նրա ինքնությունը պարզող  փաստաթղթերը: Պատերազմից հետո Սկիդելսկին մնաց Ավստիայում, ամուսնացավ և երեք երեխա ուներ: Նա պահում էր կապը իր փրկիչների հետ: Արա Տասչջյանը մահացավ 1976թ.-ին:

1992թ.-ի դեկտեմբերի 25-ին Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտն Արամ և Ֆելիսիա Թաշչյաններին ճանաչեց «Ազգերի Առաքյալներ»:

Տեղեկատվությունը լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Նյութը թարգմանել է Ամալյա Հարությունյանը(Ռ.Վալլենբերգի հիմնադրամի կամավոր)

Աղբյուրը՝

https://www.yadvashem.org/yv/en/exhibitions/righteous-armenian/taschdjian.asp