Աջակցության միջոցառումներ
ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
• շահառու՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամական օգնություն յուրաքանչյուր շահառուի համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68,000 ՀՀ դրամ), ինչպես նաև կեցավայրի համար տրամադրվում է լրացուցիչ աջակցություն՝ 15,000 դրամի չափով այն շահառուներին, ովքեր չունեն սեփականության (այդ թվում՝ բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք:
• Բացառություններ՝
Արցախի հաշվառում ունեցող հետևյալ քաղաքացիները չեն կարող հանդիսանալ սույն միջոցառման շահառու՝
1) Արցախի պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ ստացող անձինք
2) Հայաստանի Հանրապետությունում աշխատող անձինք կամ անհատ ձեռնարկատերեր
3) 18-58 տարեկան արական սեռի անձինք (բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների)
Դիմումը ներկայացվում է օոliոe.ssa.am կայքէջի միջոցով:
Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի միջոցով:
• շահառու՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներ, որոնք ունեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի համայնքի հաշվառում
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամական օգնություն յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ
• հիմնական պայմաններ՝
Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակություն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի համայնքում:
Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
Աջակցությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:
Արցախի համայնքներում հաշվառման և առնվազն վերջին 3 ամսվա փաստացի բնակվելու հանգամանքը հավաստվում է Արցախի կառավարության կողմից:
• շահառու՝ ՀՀ-ում և Արցախում անշարժ գույք ունեցող և 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի բնակավայրերում հաշվառված Արցախի քաղաքացիներին հյուրընկալող անձ։
- օժանդակության ձևը՝ 30,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հյուրընկալած չափահաս անձի համար՝ ՀՀ-ում,
45 000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հյուրընկալած չափահաս անձի համար՝ Արցախում - հիմնական պայմաններ՝
Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 01.04.2021թ.:
Աջակցությունը փոխանցվում է սեփականատիրոջ բանկային հաշվեհամարին:
Միջոցառումը գործելու է 6 ամիս՝ 2020թ. դեկտեմբերից մինչև 2021թ. մայիսը ներառյալ:
• շահառու՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներ և հաշմանդամություն ձեռք բերած անձինք։
- օժանդակության ձևը՝
• 5 000 000 ՀՀ դրամ՝ անձի զոհվելու դեպքում, տրվում է զոհվածի ընտանիքին
• 3 000 000 ՀՀ դրամ՝ անձի 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում
• 2 000 000 ՀՀ դրամ՝ անձի 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում
• 1 000 000 ՀՀ դրամ՝ անձի 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում
• 3 000 000 ՀՀ դրամ՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում - հիմնական պայմաններ՝
Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
Աջակցությունը փոխանցվում է ստացողի բանկային հաշվեհամարին:
• շահառու՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզի որոշ համայնքների բնակիչներ, որոնց պատկանող անշարժ գույքին հրետակոծության հետևանքով հասցվել է վնաս
- օժանդակության ձևը՝ անհատական՝ կախված յուրաքանչյուրի գույքին պատճառված վնասի չափից
- հիմնական պայմաններ՝
Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում է ներկայացնում համապատասխան մարզպետարան:
Աջակցությունը փոխանցվում է շահառուի բանկային հաշվեհամարին:
• շահառու՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև այն սովորողներ, ում ծնողը կամ ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին
• օժանդակության ձևը՝ կախված յուրաքանչյուրի ուսման վարձի չափից,
- հիմնական պայմաններ՝
Վճարվում է սովորողի 2020-2021թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձ՝ 100%-ի չափով:
Դիմումը ներկայացվում է ուսումնական հաստատություն:
Աջակցությունը փոխանցվում է ՈՒՀ բանկային հաշվեհամարին:
Պարտադիր պայման՝ մասնակցություն մարտական գործողություններին (ՄԳՄ):
ՄԳՄ փաստը հաստատվում է Տարածքային զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքով:
• շահառու՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախում ավերված անշարժ գույքի սեփականատիրոջը և ընտանիքի անդամներին,
• օժանդակության ձևը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ 250,000 ՀՀ դրամ
• հիմնական պայմաններ՝
Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:
Աջակցությունը փոխանցվում է շահառուի բանկային հաշվեհամարին:
Դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:
ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
• շահառու՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ,
- օժանդակության ձևը՝ սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից,
- հիմնական պայմաններ՝
Դրամական վճարը տրամադրվում է անհայտ կորած զինծառայողի ամուսնուն և ծնողին:
Ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցով: