«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրն փնտրում է հայ ուսուցիչների Իսրայելում

0
1016

One Pager_2019_vertical (1)

A5 flyer _ Kids _ Rec Camp 2019-2020 (1)

Ծրագրի մասին

Մեր ծրագիրը մեծ փոփոխությունների միտված առաջնորդության զարգացման երկամյա ուղի է։ Մենք հավաքագրում ենք ամենանվիրված և բացառիկ թեկնածուներին Հայաստանից և սփյուռքից, որոնք անցնում են վերապատրաստում՝ դառնալու առաջնորդներ և ուսուցիչներ և որպես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Մասնակիցներ՝ տեղաբաշխվում են մասնագետների կարիք ունեցող դպրոցներում և համայնքներում։ Մենք ներդնում ենք ամեն ինչ՝ աջակցելու համար մեր Մասնակիցներին իրենց երկամյա դասավանդման հանձնառության մեջ, որպեսզի նրանք հաջողեն որպես ուսուցիչներ և մենթորներ իրենց աշակերտների և որպես օրինակելի կերպարներ՝ իրենց համայնքների համար։

Ամառային ինստիտուտի նախնական վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո Մասնակիցները տեղաբաշխվում են համայնքներում՝ ըստ իրենց կրթական և մասնագիտական փորձառության, ինչպես նաև ելնելով մեր գործընկեր դպրոցների կարիքներից։ Իրենց երկամյա գործունեության ընթացքում մասնակիցներն ապրում են համայնքներում և լրիվ դրույքով դասավանդում հանրակրթական դպրոցներում: Նրանք նաև վարում են Համայնքային զարգացման ծրագրեր իրենց տարածաշրջաններում՝ աշխատելով իրենց հարևանների հետ համայնքի կարիքների հստակեցման ուղղությամբ, ստեղծելով բիզնեսի հնարավորություններ և խթանելով տեղական ենթակառուցվածքները։

Մենք օգտվում ենք «Կրթություն բոլորի համար» ծրագրի համընդհանուր մոտեցումներից՝ հենվելով «Կրթությունը՝ որպես առաջնորդություն»մոդելի վրա, որը 30 տարի շարունակ արդեն կիրառվում է 48 երկրում։ Ուսուցիչների առաջնորդության կարողությունների զարգացման ցանցը կիրառվում է «Կրթություն բոլորի համար»-իցանցային գործընկերների կողմից ամբողջ աշխարհում, և մեր յուրահատուկ մոդելը տեղայնացվել է Հայաստանի կրթական համակարգին ու մշակույթին համապատասխան։

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

Մեր Ծրագիրն սկսվում է հինգ շաբաթ տևող Ամառային ինստիտուտի հագեցած վերապատրաստման դասընթացով: Մասնակիցները միասին սովորում և կատարելագործվում են համապարփակ աշխատարանների և գործնական ուսումնական վարժությունների, ինչպես նաև դասարանային կառավարման, մենթորության և համայնքային առաջնորդության հմտություններին առնչվող վերապատրաստումների միջոցով:

Որպես մեր Առաջնորդության զարգացման ծրագրի մաս` մենք նաև մշակում ենք Մասնակիցների հմտությունները որպես առաջնորդներ և ընդլայնում նրանց մասնագիտական փորձառությունը` պատրաստելու նրանց մշտական առաջնորդության իրենց դերին: Շարունակական  վերապատրաստման և քոուչինգի միջոցով մենք զարգացնում ենք նրանց հմտությունները, ունակություններն ու մասնագիտական փորձառությունը նաև իրենց երկամյա դասավանդման ընթացքում:

Ամառային ինստիտուտի վերապատրաստման ծրագիրն առաջին քայլն է դեպի աշխատատար ու խստապահանջ երկամյա Ծրագիրը: Այն Մասնակիցների համար, որոնք անցնում են նախնական վերապատրաստումը, որպես ուսուցիչներ և առաջնորդներ իրենց երկամյա ուղին հեռավոր համայնքներում կլինի չափազանց հագեցած, սակայն հաճելի և վճռորոշ իրենց կյանքում: Նրանք կունենան հսկա մարտահրավերներ, սակայն միշտ կստանան աջակցություն` հաղթահարելու բոլոր դժվարությունները: Դպրոցներում ու համայնքներում ձեռք բերած փորձի և իրենց տրամադրվող շարունակական մենթորության ու առաջնորդության զարգացման աջակցության շնորհիվ` Մասնակիցներն ավարտում են իրենց գործունեության ժամկետը` որպես հմուտ առաջնորդներ և արհեստավարժ մասնագետներ:

Իրենց երկամյա դասավանդման հանձնառության ավարտից հետո Մասնակիցները դառնում են Կրթական հնարավորությունների հավասարության շրջանավարտ դեսպաններ` միանալովկրթական համաչափության անդուլ ջատագովներիավելի լայնմի շարժման, որոնց առաջնորդության ջիղը ձևավորվում է նրանց դասարանային փորձառությամբ։ Մենք կերտում ենք կրթական գերազանցության առաջամարտիկներ և արհեստավարժ մասնագետներ, որոնք գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում` հանուն ավելի լավ Հայաստանի հեռանկարի:

Ծրագրին մասնակցելու և Իսրայելում լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք Սփյուռքի հարցերով համակարգող՝ Կարին Յակուբյանին:

E-mail: karin@teachforarmenia.org

m: +374 94 00-82-31

050-925-88-60 WhatsApp, Viber

Աղբյուրը՝   www.teachforarmenia.org