Երկու բացառիկ հայկական ժողովրդական երգերի համերգներ են տեղի ունենալու Իսրայելում: Հունիսի 24 –ին երեկոյան ժամը 18:00 – ին առաջին համերգը կմեկնարկի Երուսաղեմում, հայկական թաղամասում:
Հայկական երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան ունկդրելու հայ երգչուհի Սոսե Ալեքսա Գրիգորյանի և իր երաժշտական խմբի կենդանի կատարմամբ հայկական ժողովրդական, դասկան ու Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից հավաքված հայկական գյուղական երգերն նոր գործիքավորմամբ ու յուրահատուկ մատուցմամբ:
Երկրորդ համերգն, որը ունի «Արարատից – Թել Ավիվ» խորագիրը Թել-Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի կունենա հուլիս 1-ին ժամը 19:00:
Բոլոր մեր հայրենակիցներին ու մարդկանց, ում հոգեհարազատ է հայկական մշակույթն ու երաժշտությունն, ընձեռվել է բացառիկ հնարավորություն ըստ ընտրության՝ մասնակիցը դառնալ հայկական մշակույթային այս միջոցառումներից որևէ մեկին:
Տոմսերը տեղում ձեռք բերելու դեպքում – 100 շեկել
Համացանցում՝ – 80 շեկել
Տոմսեր կարելի է ձեռք բերել հետևյալ հղմամբ՝
https://tzkrti.com/ar/events/1282
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
https://fb.me/e/7ENrNAzfA?mibextid=RQdjqZ
Մեր խմբագրությունն արդեն մեկ անգամ անդրադարձել էր հայ երգչուհու գործունեությանը: