Երկու օր է ընթանում է «Լուսաբաց» ռազմական օպերացիան Գազայի գոտում, հայերի շրջանում տուժածներ չկան

0
525
Լուսանկարը՝ AFP
Լուսանկարը՝ AFP

Արդեն երկու օր է ինչ Իսրայելական բանակն իրականացնում է «Լուսաբաց» ռազմական օպերացիան, որի հիմնական նպատակը Գազայի գոտում «Իսլամական Ջիհադ» կազմակերպության հրթիռներ արտադրող արտադրամասներն ու Իսրայելում ահաբեկչական համարվող այս կազմակերպության ահաբեկիչների չեզոքացումն է:

Մեր խմբագրությունը ժամանակ առ ժամանակ Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության հետ միասին տվյալներ է ստանում Իսրայելի հարավային շրջաններից ու հրթիռահարվող հայաշատ կենտրոններից: Բարեբախտաբար հայերի շրջանում տուժածներ չկան: Շատ հայեր դուրս են եկել հրթիռահարվող Աշդոդ ու Աշկելոն քաղաքներից, շատերն էլ հետևելով թիկունքի ծառայության հրահանգներին մնում են տանն ու ավելի հաճախ ռմբապաստարաններում: Երեկ և այսօր հրթիռների թիրախներում են հայտնվել նաև կենտրոնական Ռիշոն Լեցիոն, Խոլոն, Բատ Յամ և այսօր էլ Թել Ավիվ-Յաֆո քաղաքները:

Հայերի շրջանում խուճապ չկա:

ՈՒշագրավ մեկ փաստ. Յուրաքանչյուր անգամ Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախօրեյին Իսրայելն այնպիսի մի որոշում է կայացնում, որն անմիջապես նոր հակամարտության ու արյունահեղության պատճառ է դառնում: 2021 թվականի մայիսին Նեթանյահուի կառավարությունը փակեց Ալ –Ակսայի տաճարն, որը հարուցեց ողջ մուսուլմանական աշխարհի զայրույթն ու 50 օրյա հակամարտության առիթ հանդիսացավ «Համաս» խմբավորման հետ, որի ժամանակ երկուստեք զոհեր եղան:

Այս անգամ օգտվելով առիթից ու հետախուզությունից ստացած տվյալների հիման վրա որոշեցին չեզոքացնել «Իսլամական Ջիհադ» ահաբեկչական համարվող կազմակերպության պարագլուխներին աշնանային ընտրությունների նախաշեմին: Պատահականությու՞ն, թե սառը հաշվա՞րկ: Այս հարցին մեր խմբագրությունը պատասխան տալ չի կարող: Պատճառաբանությունները նման հարձակման կապված էին տեղի ունեցած ահաբեկչության ու նախապատրաստվող նոր հարձակումների հնարավորությունները կանխելու անհրաժեշտությամբ:

Երկուստեք կան տուժածներ ու ավերածություններ: Իսրայելում կան վիրավոր զինվորներ, իսկ Պաղեստինյան տեղեկատվական կենտրոնը հաղորդում է 10 սպանված պաղեստինցիների մասին, որոնց թվում մեկ 5 տարեկան երեխա, մեկ աղջիկ 22 տարեկան, կա 79 վիրավոր մարդ:

Օգոստոսի 4 – ին  երեկոյան՝ ժամը 16:00 – ի սահմաններում Իսրայելական հատուկ ծառայություններն, և Իսրայելական բանակը Գազայի գոտում իրականացրած հատուկ օպերացիայի ժամանակ հրթիռային ճշգրիտ հարվածով ոչնչացրել էին Իսլամական «Ջիհադ» կազմակերպության գլխավոր հրամանատարներից մեկին՝ Տայսիռ Էլ Ջաբռիին ու ևս 3 բրիգադային հրամանատարների: Ընդհանուր ավելի քան մեկ տասնյակ զինյալներ:  Ինչին անմիջապես հետևեց իսլամական «Ջիհադ» կազմակերպության հայտարարությունն, որում նշվում էր, որ վրեժ են լուծելու Իսրայելից իրենց հրամանատարների ու զինյալների  սպանության համար: Իսրայելյան պատասխանատուների տեղեկացմամաբ այս պարագլուխներին չեզոքացնելու  վճիռ էր կայացվել դեռևս 2019 թվականին, երբ նորընտիր հրամանատարի՝ Տայսիռ Էլ Ջաբռիիի, հրահանգով հրթիռահարվել էր Աշդոդ քաղաքը ճիշտ այն ժամանակ, երբ այնտեղ ելույթ էր ունենում Իսրայելի նախկին Վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Իսրայելյան բանակը  նշում է, որ այսօր  երեկոյան ժամը 18:00-ին դրությամբ Իսրայելի վրա արձակվել է 350  հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է խոցել օդում:

Իսրայելի թիկունքի պաշտպանությունը որևէ զոհի և վիրավորի մասին քաղաքացիական բնակչության շրջանում չի հաղորդում:

Աղբյուրներ՝  “Yediot Ahronot” ,  “Vesti”,  “The Palestinian Information Center“,

Israelahayer