Երուսաղեմի Հայոց Մատենադարանն համայն հայության ուշադրության կարիքն ունի

0
1100
Լուսանկարում՝ ձախից Ծ.Վ. հայր Գրիգոր Մագսուտյանն և Ասպետ վրդ. Պալյան,

Երուսաղեմի հայկական մատենադարանը շուրջ 4000 ձեռագիր ունի, որն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան գրադարանից հետո երկրորդ խոշոր մատենադարանն է աշխարհում, երրորդ տեղում Վենետիկի , իսկ չորրորդ տեղում է Վիեննայի գրադարանը,- պատմում է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի հոգևորական, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միաբան Տ.Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Մագսուտյանն, որն 2015թ.-ի ձմռանն ավելի քան  երկու ամիս ապրելով  Երուսաղեմում և պատրիարքարանի միաբան հայր Շնորհք աբեղա Պալոյանի հետ միասին զբաղված էր ձեռագրատան ունեցվածքի վերահաշվարկման, վերադասավորման նաև որոշ ձեռագրերի վերանորոգման բարդ ու աշխատատար աշխատանքներով: Հայ վարդապետի տեղեկացմամբ շուրջ երկու տասնամյակ  ձեռագրատունը չէր բացվել ու չէր վերադասավորվել: Այն բացվել էր պատրիարքի հատուկ թույլտվությամբ հայ և օտար պատմաբանների ու օտար ուսումնասիրողների համար միայն եզակի դեպքերում և  2015թ.-ի ողջ ձմեռն ու գարունը բաց էր եղել  առավոտյան ժամերին  ու  նաև այցելուներ էր ընդունել: Շտապենք տեղեկացնել, որ ոչ միայն ձեռագրերի, այլև թերթերի, ծրագրերի, վերադասավորման ու մաքրման աշխատանքներ էին իրականցվել ու նաև վերահաշվարկվել էր ձեռագրատան ունեցվածքը:
– 1992թ.-ին Նորայր սրբազանի հաշվարկված բոլոր ձեռագրերը տեղում են և նա հրատարակել էր ձեռագրերի ողջ ցանկը 11 հատորով: Ողջ ունեցվածքը պահվում է Սուրբ Թորոս եկեղեցում հատուկ պատրաստված դարակներում: Եկեղեցին հայտնի է իր հախճապակիների հավաքածույով և ձեռագրատան էր վերածվել 1890-ական թվականներին, – հավելեց հայր Գրիգորը:

Լուսանկարում՝ ձախից հայր Շնորհք Աբղ. Պալոյանը, Ծ.Վ. հայր Գրիգոր Մագսուտյանը, Ժառանգավորաց վարժ. սան Հակոբ Գրիգորյանն, Ասպետ վրդ. Պալյան, օր. Արփի
Լուսանկարում՝ ձախից հայր Շնորհք Աբղ. Պալոյանը, Ծ.Վ. հայր Գրիգոր Մագսուտյանը, Ժառանգավորաց վարժ. սան Հակոբ Գրիգորյանն, Ասպետ վրդ. Պալյան, օր. Արփի

Շարունակելով թեման պետք է հավելենք նաև, որ մեր հանդիպման ժամանակ հայ վարդապետը պատմեց ոչ միայն ձեռագրերի արժեքավոր հավաքածուի մասին, այլև եկեղեցում պահվող ոչ պակաս կարևոր ազգագրական հավաքածուի ու այստեղ պահվող վարագույրների մասին, որոնց մասին օրինակ նույնիսկ գրքեր են գրել հնդիկ  պատմաբաններն՝ ուսումնասիրելով հայկական հնագույն վարագույրները:
Չպետք է մոռանալ, որ Երուսաղեմ ուխտի հայ թագավորներ ու իշխաններ են եկել, ժամանակին յոթ տասնյակ եկեղեցի ու մատուռ ենք ունեցել Երուսաղեմում գրեթե բոլոր նախարարական տների անուններով նաև: Կիլիկյան թագավորներն են հատկապես ամուր կապեր ունեցել Երուսաղեմի հետ ու նաև ավելի ուշ շրջանում  նույնիսկ Արցախի իշխանները: Մի խոսքով թագավորական ու իշխանական ընտանիքների շատ անդամներ կամովին զինվորագրվել են Երուսաղեմի միաբանությանն ու ծառայել այստեղ՝ հանուն հայ ազգի բարօրության: Նրա համոզմամբ Երուսաղեմի միաբաններ բավական չարքաշ կյանքով են ապրում ու ծառայում են հանուն մեր հավատքի ու շահերի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ողջ հայ ժողովրդի պարտքն է  իրենց հայացքներն ուղղել դեպի Սուրբ Երուսաղեմ: Խնդիրներն այստեղ շատ են ու օրինակ ամենակարևորն այսօր նոր գրադարանի շենքի կառուցումն է, որի համար մեր պատրիարքարանը բավարար միջոցներ չունի, պետք է ստեղծել բոլոր ձեռագրերի թվայնացված ցանկ, ինտերնետ բազա, որի շնորհիվ հայ և օտար հայագետներ ու պատմաբաններն հնարավորություն կունենան ուսումնասիրել հայ մշակույթի գլուխգործոցները: Ներկայումս գերժամանակակից սկաներների միջոցով անհրաժեշտ է թվայնացնել շատ հին մագաղաթներն ու գրքերն՝ հնարավորություններ ստեղծելով աշխարհի բոլոր ուսումնասիրողներին, պատմաբաններին, հնագետներին, լեզվաբաններին ու մյուս մասնագետներին ծանոթանալ հայկական գրադարանի ունեցվածքի հետ:
– Պետք է հայ ունևոր դասակարգի ուշադրությունը սևեռել դեպի Երուսաղեմի հիմնախնդիրներն, որպեսզի էստեղ գործ արվի, – իր խոսքն եզրափակեց հայ նվիրյալ հոգևորականը: