3 Մայիս, 2023-ին, Զատկական տիների առիթով Երուսաղեմի քաղաքապետ Տիար Մոշէ Լեոն այցելեց Հայոց Պատրիարքարան՝ հանդիպելու եւ շնորհավորելու քրիստոնյա համայնքները հոգևոր պետերին:
Քաղաքապետի ժամանումից առաջ Պատրիարքարանի դահիլիճի մեջ հավաքվել էին Սուրբ Երկրի հոգևոր պետերն՝ իրենց միաբաններով ու ներկայացուցիչներով:
Ժամը 13:45-ին, քաղաքապետ Տիար՝ Մոշե Լեոնին վանքի մայր դռան առջև դիմավորեցին Սուրբ Աթոռի Թարգման՝ Հոգշ. Տ. Վազգեն Աբղ. ԱլԵքյանի և Դիվանապետ՝ Հոգշ. Տ. Աղան Աբղ. Գոգչեանի կողմից ու առաջնորդվեցին դեպի Պատրիարքարանի դահլիճ:
Ցերեկոյթի բացման խոսքը կատարեց Դիվանապետ՝ Հոգշ. Տ. Աղան Աբղ. Գոգչեանն, ապա հրավիրվեց Երուսաղեմի քաղաքապետ Տիար Մոշէ Լիոնը՝ կատարելու իր շնորհավորական ուղերձը: Քաղաքապետի ելույթից հետո, իրենց ողջոյնի խոսքերով հաաջորդաբար հանդես եկան Երուսաղեմի Հունաց Պատրիարքարանի ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Արիստարքոս Արքեպս., Լատինաց Պատրիարք՝ Ամեն. Տ. Փիերպատիսթա Արքեպս. Փիցապալա, Սուրբ Երկրի Քիվսթոտ՝ Հայր Ֆրանչեսկո Փաթոն և Հայոց Պատրիարք՝ Ամեն. Տ. Նուրհան Արքեպս. Մանուկյանը:
Ցերեկոյթի ողջ ընթացքին Հոևւոր պետերու ուղերձները ընդմիջվում էին Ժառանգավորաց վարժարանի սաները՝ իրենց հոգևոր երգերի գեղեցիկ կատարումներով:
Հանդիպման վերջում Սուրբ Աթոռի Գահակալ՝ Ամեն. Տ. Նուրհան Արքեպս. Մանուկյան Պատրիարք Սրբազան Հայրը Երուսաղէմի քաղաքապետ՝ Տիար Մոշե Լեոնի նվիրեց Երուսաղեմի մէջ հայտնի Հայկական հախճապակիի արվեստի նմույշներից գեղեցիկ հուշանվր-նուռ: