Խմբագրության կողմից՝
Անգնահատելի է հայր Ղևոնդի աշխատանքը թե հայ եկեղեցու՝ Սուրբ երկրում ճիշտ, ժամանակակից տեսություններով ու պատմական փաստերով արձանագրված նյութերով ներկայացումն և թե փաստերի ու տեղեկությունների վերլուծությունն ու համադրությունը:: Ձեր աշխարհահայացքն ու տեսլականը բառերով չի կարելի նկարագրել: Ձեր ողջ ժառանգությունն հավաքված ու փաստագրված պետք է դուրս գա Երուսաղեմի հին քաղաքի պատերից ու պետք է մեր կարծիքով ընդգրկվի թե՜ կրոնի պատմության և թե՜ առհասարակ հայոց պատմության դասագրքերում:
Երուսաղեմի հայկական պատմությունը միշտ հայ մի քանի մարդկանց, երբեմն նախորդ հարյուրամյակներում շխթայակիր պատրիարքների ու ոտաբոբիկ հայկական գավառներն ու կեղեքված շրջաններից հանգանակություններ հավաքած ու ժամանակի «խենթ» պատրիարքների, անմնացորդ ազգին նվիրված մտավորականների պատմություն է: