Իսրայելահայերի օգնությունը տնակներում բնակվող որդեկորույս ընտանիքներին

0
571
Լուսանկարում՝ «Նոյան տապան» հայկական կրթական, մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանը
Լուսանկարում՝ «Նոյան տապան» հայկական կրթական, մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանը

Մարտի 20 – ին, Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում պատարագից հետո, վանքի վանահայր հայր Գևորգի օրհնությամբ, տեղի ունեցավ Դավիթ Գալֆայանի «Հայասա՝ Աստվածների երկիրը» գրքի շնորհանդեսն, որից հետո սկսվեց գրքի վաճառքն։

Ինչպես հայտարարվել էր, վաճառքից գոյացած ողջ հասույթը ուղղվելու էր Արցախյան պատերազմից տուժած մեր երեխաներին, զինվորներին, հաշմանդամներին ու հերոսներ կորցրած ընտանիքներին:
Պետախ Տիկվայի «Նաիրի» միության շնորհիվ Շիրակի մարզի մարզպետարանից ստացվեց 44 – օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողների ցուցակն, որոնց ընտանիքները բնակվում են տնակներում։ Դիմել էին նաև Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբին` ընտանիքներ այցը կազմակերպելու նպատակով։
Գրքի հեղինակի հորեղբայրը` Արա Գալֆայանը «Ասպարեզ» ակումբի ներկայացուցչի հետ այցելեցին զոհված հերոսների ընտանիքներին ոչ միայն Գյումրի քաղաքում, այլև Մայիսյան գյուղում ու յուրաքանչյուր ընտանիքի բաժանվեց 200 ԱՄՆ ($ ) դոլար և գրքից մեկ օրինակ:
Ստորև ներկայացնում ենք նահատակված հերոս զինվորների անուններն, որոնց փոխարեն օգնություն ստացել են նրանց հարազատները։

Հակոբյան Տիգրան,
Դավոյան Գագիկ,
Խաչատրյան Հովհաննես,
Ղազարյան Հարություն,
Գրիգորյան Արտյոմ,
Մարգարյան Ժիրայր։

Էթիկայի կանոններից ելնելով նպատակահարմար չենք համարում կայքերում տեղադրել լուսանկարներ, ովքեր որ ցանկանում են ստանալ լրացուցիչ տեղեկություններ, կարող են դիմել գրքի հեղինակին կամ մեր խմբագրությանը։

Պարոն Գալֆայանը շնորհակալություն  է հայտնում Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությանը, «Նոյան տապան» հայկական կրթական-մշակույթային կենտրոնին, Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբին և նրա նախագահ Լևոն Բարսեղյանին, ինչպես նաև բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր ձեռք էին բերել գիրքը։

Հանգանակության ծրագրերը շարունակվում են։