Էդուարդ Այվազյանի «Քաղաքական խաչմերուկ» հաղորդաշարն այն եզակի հարթակներից է, որ ի տարբերություն Հայաստանի շատ վերլուծական կենտրոնների ու լրատավական ծառայությունների, բացառությամբ մեզ հետ պարբերաբար համագործակցող 2-3 լրատվամիջոցների անընդհատ ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն Պաղեստինա -Իսրայելյան հակամարտությունն, այլև ողջ Մերձավոր Արևելքն ու մեզանում չափազանց կարևոր է հասկանալ այս հնարավոր հակամարտությունների ու պատերազմների ազդեցություններն ոչ միայն Իսրայելահայերի, Լիբանանահայերի, Սիրիահայերի ու Իրանահայերի վրա, այլև նրանց հետագա ճակատագիրն ու Հայաստանի առջև ապագա ծանր մարտահրավերները: Մեր կառավարությունն արդյո՞ք ունի հաշվարկներ կամ վերլուծություններ հնարավոր Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի բռնկման հետ կապված: Հայաստանը պատրաստ է ընդունել Լիբանանահաերին ու Իրանահայերին՞, էլ չեմ խոսում մեր ոչ «բարեկամ» պետության հնարավոր մասնակցությանն այս պատերազմին իրավիճակից օգտվելու պարագայում: Այս վերջին հարցի մասին դեռ կանդրադառնանք: