Պատերազմի մեկնարկից ի վեր մեկ ամսվա ընթացքում արտերկրից Իսրայել է ժամանել 123 բեռնատար ինքնաթիռ և 7 նավ՝ ավելի քան 7000 տոննա զենքով և ռազմական տեխնիկայով։ Այն պետք է Իսրայելի պաշտպանության բանակին ապահովի մարտական գործողությունների շարունակականությունը՝ սահմանված ռազմական նպատակներին հասնելու համար։ Այստեղ չենք խոսում Իսրայելում եղած ամերիկյան զենքի պահեստներից օգտվելու Իսրայելի հնարավորությունից։
Այն բոլոր 《սպասիբա ռասիյաները》թող լավ ու ուշադիր հետևեն թե որն է իրական դաշնակիցը։ Իսրայելն ԱՄՆ ֊ ի հետ 100 ֊ ավոր պայմանագրեր չունի ինչպես ՀՀ ու Ռուսաստանը, բայց զգացեք տարբերությունը։
Որքա՞ն զենք ստացավ Հայաստանը 44֊օրյայի ժամանակ ռուսներից՝ իրենց «ռազմավարական դաշնակցից»….հետևությունները թողնում եմ ձեզ….