Իրանը կատարեց «խոստումը» Արդյո՞ք նոր պատերազմ կսկսվի Մերձավոր Արևելքում

0
292
Լուսանկարը՝ Երուսաղեմը հարձակման պահին (հեղինակ Յաիր Խասոն)

Ապրիլի 13֊14 գիշերն Իրանը արձակել էր ավելի քան 330 անօդաչու թռչող սարք, բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Եմենից:
Օդային ագնապները հնչել էին երկրի մի քանի տասնյակ շրջաններում՝ հիմնականում հյուսիսում, Նեգևում, հարավային և երկրի արևելյան շրջաններում, կենտրոնը համեմատաբար հանգիստ էր:
Հրթիռի բեկորներից ծանր վիրավորվել է Նեգևում գտնվող բեդվինական համայնքից մի յոթամյա աղջիկ:
Բալիստիկ հրթիռների ճնշող մեծամասնությունն ոչնչացվել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Անօդաչուների մեծ մասը խոցվել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ինքնաթիռները: Այս հարձակումները կանխելուն աջակցել են նաև Ֆրանսիայի օդային ուժերն ինչպես նշվում են Իսրայելյան աղբյուրները:

Տեսանյութում Երուսաղեմի Ալ Ակսայի մզկիթի գլխավերևում խոցվող հրթիռներն են։ (Աղբյուրը՝ Յեդիոտ Ախրոնոտի տելեգրամյան ալիք)
Մինչ սակայն հարձակումը երկրի կառավարության անվտանգության ընդհանուր խորհուրդը արտահերթ նիստ էր գումարել: Կարճ ելույթով հանդես էր եկել Բենիամին Նեթանյահուն:


Իսրայելում բացի մեկ վիրավորված ազգությամբ արաբ աղջկա ուրիշ վիրավորներ չկան:
Մեր համայնքը չի տուժել բարեբախտաբար:

Տեղի են ունեցել նաև երկրի ներսում ահաբեկչական հարձակումներ, որոնց մասին շատ չի հաղորդվում:
Հարձակման արդյունքում տուժել է ընդհամենը Նեգևում տեղակայված մեկ ռազմաբազա:
Ըստ հրեական տելեգրամ աղբյուրների Իսրայելի մեկօրյա պաշտպանությունն հարկատուներին արժեցավ 4 -5 մլրդ. շեկել, որը կազմում է մոտ 1,12 – 1,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Թիկունքի ծառայությունը երեկվանից չեղարկել է բոլոր ճամբարներն ու հավաքները, կրթական բոլոր հաստատությունները փակ են ոչ միայն արձակուրդի պատճառով։ Ցույցերն ու հավաքներն արգելված են։
Երկրի փողոցները դատարկ են, լարվածությունը պահպանվում է:
ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են դաշնակիցների հետագա անելիքները։
«NBC News»-ը, վկայակոչելով երեք աղբյուրներ, հայտնում է, որ նախագահ Ջո Բայդենը Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում «անհանգստություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել ավելի լայն հակամարտության մեջ»։ ԱՄՆ նախագահը հասկացնել է տվել, որ իր երկիրը շահագրգռված չէ նման սցենարով և չի ձգտում «ուղիղ պատերազմի Իրանի հետ»։
Հրատարակությունը նշում է, որ Բայդենը վախենում է «Իսրայելի անխոհեմ պատասխանից Իրանի գործողություններին»։ Սպիտակ տունն արդեն հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «կարող է բացասաբար ազդել պատանդների ազատ արձակման բանակցությունների վրա»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրականապես դատապարտել է Իրանի հարվածը Իսրայելի դեմ՝ ասելով, որ Իրանի ղեկավարության գործողությունները սպառնում են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կայունությանը։ Նա համերաշխություն է հայտնել Իսրայելին և ընդգծել, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում հրեական պետության անվտանգության ապահովմանը։ Միաժամանակ Մակրոնը կողմերին զսպվածության կոչ է արել։