Իսրայելն ու Լիբանանը պատերազմի նախաշեմին: Գրեթե մեկ տարի շարունակվում է հրթիռային «փինգ-փոնգը» Իսրայելի բանակի ու Հեզբոլլահի գրոհայինների միջև: Իսրայելն որոշել է փոխել իրավիճակը: Փեյջերային, հեռախոսային ու ռադիոընդունիչների պայթյունների ու Հեզբոլլահի զինյալների շարքերում քաոսի պայմաններում Իսրայելի վարչապետը խոստացավ Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչներին հետ վերադարձնել: Իսրայելը միայնակ կլուծի Հեզբոլլահի «հարցերը», իսկ Իրանի հավանական միջամտության դեպքում Իսրայելին օգնության կհասնի իր դաշնակիցը: Մեր ալիքի անդրադարձը: