Հայ բանաստեղծուհի ու գրող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոկտոր, Անուշ Նագգաշյանն Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի հետ միասին 2015 թվականին նախաձեռնեցին և մինչև օրս իրականացնում են հայապահպանության ու Երուսաղեմի երկու հազարամյա հայի ներկայությունը վկայող պատմության, ավնդույթների, մշակութային կյանքի, կրոնական առանձնահակությունների, համայնքային առանձնահատուկ անհատների, հայի նիստ ու կացին վերաբերող հաղորդաշար:
Արդեն լույս է տեսել 14-րդ հաղորդումը: Մեր կայքում ծրագրերի շարքը կարող եք դիտել սեղմելով հենց վիդեոյի վրա և կարող եք տեսացանկից ընտրել առավել հետաքրքրող հաղորդումը: Հաղորդաշարն արևմտահայերեն է, բայց ներկայացված է շատ մատչելի, բանաստեղծուհուն բնորոշ մանկավարժական ու ուսուցողական մոտեցումներով:
Այն բացառիկ է իր տեսակի մեջ ու իրականացվում է առանց որևէ ֆինանսական աջակցությամբ՝ զուտ հայրենասիրական ու հայապահպանությանն ուղղված մղումներով: Երուսաղեմի հայկական պատմությունը միշտ հայ մի քանի մարդկանց, երբեմն նախորդ հարյուրամյակներում շխթայակիր պատրիարքների ու ոտաբոբիկ հայկական գավառներն ու կեղեքված շրջաններից հանգանակություններ հավաքած ու ժամանակի «խենթ» պատրիարքների, անմնացորդ ազգին նվիրված մտավորականների պատմություն է: Այսօր մատների վրա կարելի է հաշվել մարդկանց Իսրայելում, որ ազգային շահն և հայապահպանումը բարձր են դասում բիզնեսից, սեփական գրպանից ու վերջին կոպեկը հային ու հայ մշակույթին նվիրելու պատրաստակամությունը կողքից «չի էլ նայվում»:
Բարենախտաբար կան այսօր այս մարդիկ ու այս մտավորականներն և նման մարդկանց պարտավոր ենք միշտ աջակցել և գոնե ներկայացնել ու գնահատանքի արժանացնել այն հսկայածավալ աշխատանքն, որ այսօր կատարում են նրանք: