«Կովերի պարտեզ» կալվածքի համար պայքարը շարունակվում է:

0
227

Հունիսի 6-ին «Իսրայելահայեր» Յություբյան ալիքի հյուրն էր  Երուսաղեմաբնակ մեր հայորդի, ակտիվիստ ու մեր իրավունքների պաշտպան Սեդրակ Բալյանը: Բալյանների ընտանիքը 1900-ական թվականներին Օսմանյան կայսրության Կութանյա վայրից տեղափոխված և այս տարածաշրջանում հայկական կերամիկայի մշակույթը հիմնադրած հայկական 3 ընտանիքներից մեկն է: Բալյանների ընտանիքը հայկական մշակույթի ու խեցեգործության արվեստի մեր օրերում ամենահայտնի ընտանիքներից մեկն է ու նրանց զավակը՝ Սեդրակը մարմնավորումն է հայոց պայքարի ու այն եզակի երիտասարդներից է, ով պայքարում է հայկական համայնքի ամբողջականության ու «Կովերի պարտեզ» կալվածքի հայկական պահելու համար: Շնորհակալություն ենք հայտնում Սեդրակին մեր ալիքի ու մեր թերթի խմբագրության անունից:

Հաղորդման մոնտաժից հետո մեկ այլ նվիրյալ հայորդի՝ Հակոբ Ճռնազյանը հրապարակեց «Փրկենք Հայկական թաղամասը» շարժման հայտարարությունն, որով նշվում էր, որ Երուսաղեմի շրջանային դատարանը մերժել էր «Xana Capital» կազմակերպության դիմումը  և պահանջել էր այդ կազմապերպությունից իրենց պաշտպանության հայտարարությունը ներկայացնել մինչև հունիսի 16-ը: Փաստացի դատական հայցի ավելորդ ձգձգման դեմ դուրս եկած մեր իրավաբանները փոքրիկ հաղթանակ գրանցեցին՝ դատարանի միջոցով ստիպելով հանդես գալ պաշտպանական հայտարարությամբ:

«Փրկենք Հայկական թաղամասը» շարժումն կշարունակի ջանասիրաբար աշխատել ու կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ միակողմանի գործողություններից, որոնք կարող են խանգարել կամ խոչընդոտել իրավական գործընթացին:


Խմբագրության կողմից՝

Մեր բոլոր հարցազրությների ու հաղորդումների ժամանակ այս շարժման ստեղծումից հետո հանդես ենք գալիս մեր հայորդիներին դրամական աջակցություն ցույց տալու խնդրանքով: