ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

0
268

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ «Կովերու պարտէզ» անունով յայտնի կալուածի վարձակալութիւնը չեղեալ նկատելու նամակէն յետոյ երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքած է կալուածի վրայ առկայ պարսպի եւ կայանատեղերու քանդումով, ասֆալտի հեռացումով եւ շատ աւելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով:

Երէկ երկրորդ կողմը նոյնիսկ զէնքով զինուած անվտանգութեան աշխատակիցներ եւ վարժեցրած շներ բերած էր կալուած՝ պահանջելով ազատել կալուածը հայկական ներկայութենէ։ Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամները եւ Հայ համայնքի անդամները հաւաքուած էին հոն՝ խաղաղ կերպով իրենց դժգոհութիւնը եւ անհամաձայնութիւնը յայտնելու եղած պահանջին:

Քանի մը ժամ յետոյ կողմերը պայմանաւորուեցան հեռանալ կալուածէն եւ ոչինչ ձեռնակել այնքան ժամանակ, մինչեւ Պատրիարքութիւնը չստանայ համաձայնագիրը չեղեալ նկատելու իր ղրկած նամակին պատասխանը:

Աղբյուրը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ

https://fb.watch/o7r029_-VR/


Խմբագրության կողմից՝

Ցավոք բոլոր մեր կանխատեսումները դառնում են իրականություն: Պատրիարքարանի տեղյակ պահելը չի նշանակում «Կովերի պարտեզի» գործարքի չեղարկում: Իսրայելի ներքին գործերի նախարարությունը զորքով եկել էր հայերին տարածքից հանելու համար: Մեր խմբագրության կարծիքը այս տեսանյութում հաստատում են մեր տղաները, որ նույն սցենարը տեղի ունեցավ հույների հետ: Հարց է թե, ինչու՞ 2 տարի պատրիարքարանը սպասեց ու այն ժամանակ չչեղարկեց ու երբ սկսեցին քանդել համայնքը տրակտորներով, նոր տեղեկացրեցին որ չեղարկում են: Ինչու՞ վաճառեցին հողը, ինչ՞ու միանձնյա որոշում կայացրեցին առանց միաբանության, համայնքի ու ի վերջո հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ու հիմա նոր «փոշմանել» են: Տարեսկզբից սա ենք ասում…..