Համայնքային ծրագիրը ևս մեկ ընտանիքի տնակից տեղափոխեց քարաշեն կառույց

0
1361
Լուսանկարում՝ Զաքարյանների ընտանիքը

Մինչ Արցախյան երկրորդ պատերազմի սկսվելը սեպտեմբեր ամսին «Նաիրի» միությանն էր դիմել Գյումրիից չորս անչափահաս երեխա ունեցող Զաքարյանների բազմազավակ ընտանիքն, որը տարիներ շարունակ բնակվելով վարձակալությամբ տնակներում ստիպված էր վարձավճարների պատճառով իրենց հիմքեր ունեցող տան բակում գտնվող փայտանոցում ժամանակավորապես պատսպարվել: Ավազների վրա խալիներով ծածկված ու անմարդկային մայմաններում հայտնված ընտանիքին անհապաղ օգնություն էր հարկավոր: Անցյալ տարի այս ընտանիքն արդեն ընդգրկվել էր «Նաիրի» միության «Տաք ձմեռ» ծրագրում:

Ընդհանուր առմամբ Իսրայելահայերի հանգանակությունների հաշվին 4 տարվա ընթացքում Գյումրի քաղաքի տնակներում բնակվող ծայրահեղ աղքատ, բազմազավակ, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով 143 ընտանիք, ավելի քան 570 մարդ օժանդակություն է ստացել «Տաք Ձմեռ» ծրագրի շրջանակներում: Աջակցություն է ցուցաբերվել նաև Գյումրիի հաշմանդամ երեխաներին՝ թե ամօրյա տոպրակներ գնելու և թե Զատկվա միջոցառումն անցկացնելու համար:

Սեպտեմբերի սկզբին  Հայֆայի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի ու համայնքային պատասխանատուների և Պետախ Տիկվայի միության համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերն էին քննարկվել ու համատեղ որոշվեց Զաքարյանների ընտանիքին օգնել ու հիմքերից բարձրացնել ու կառուցել մեծ մեկ սենյակ տնակին հարակից՝ ձմեռը ջեռուցվելիք  քարաշեն կառույցում առանց վարձակալության և ընդունելի պայմաններում անցկացնելու համար: Հոգևոր հովվի աջակցությամբ ծրագրին միացավ Հայֆայահայ գործարար Էլի Տեր-Բաղդասարյանն, ով 2800 ԱՄՆ դոլար նվիրաբերեց ընտանիքին  երկու փուլով, որի շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն հիմքից բարձրացնել այդ սենյակն, այլև կատարել ներքին հարդարման աշխատանքներ, իսկ այնուհետև նվիրաբերած 200 դոլարով էլ կանխավճարի տեսքով վճարվել է գազի ու լույսի ծախսերի դիմաց, որն անշուշտ կօգնի այս ընտանիքին տաքուկ անկյունում անցկացնել ձմեռը:

Ինչպես անցյալ տարվա սկզբին, այնպես էլ այս անգամ գումարը չփոխանցվեց Զաքարյանների ընտանիքին, այլ Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության Հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար պարոն Սեյրան Մարտիրոսյանին, ում օգնությամբ կտրոններով ու բաձարձակ թափանցիկության սկզբունքով հաշվարկվեցին ու ձեռք բերվեցին ոչ միայն շինանյութեր այլ դռներ ու լուսամուտներ նորակառույցի համար: Միությանը նաև իր երախտագիտությունն է հայտնում Մարդու իրավունքների պաշտպանության Հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի կամավոր Արմեն Պետրոսյանին՝ շինանյութերի ձեռք բերման, շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու համար:

Անկախ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքից ու արդյունքներից միություններն ու համայնքները շարունակում են իրենց հանգանակություններն ու ծրագրերն, իսկ «Նաիրին» պաշտոնապես Շիրակի մարզպետարանից ստացել է ցուցակ՝ մարզում տնակային պայմաններում բնակվող ու պատերազմի ժամանակ զինվորներ կորցրած ընտանիքների, որոնց ևս այժմ օգնելու նախաձեռնությամբ է հանդես գալիս:

Մեր հաշվարկներով մի քանի հազար հայ հաշվող համայնքն՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ միասին ավելի քան 350.000 դոլարի օգնություն է հատկացրել Արցախում  զոհված, հաշմանդամ դարձած ու անտուն ընտանիքներին: Ծրագրերը շարունակվում են:

Ստորև ներկայացնում ենք ծրագրի ֆինանսական հաշվետվությունը:

Տարադրամի-կտրոն Հաշվետվություն-1 009 008 006-007 005 004 003 002 001