Հոկտեմբերի 31 – ին Պետախ Տիկվայի «Համեսիլա» թատրոնում տեղի ունեցավ համերգ, որը նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100 –ամյակին նվիրված:
Երեկոն կազմակերպել էին Պետախ Տիկվայի քաղաքապետարանի աբսորբցիայի բաժինն ու Պետախ Տիկվայի «Նոյան տապան» հայկական կրթական – մշակույթային կենտրոնը:
Միջոցառմանը պաշտոնական մասը բացեց Պետախ Տիկվայի քաղաքապետ պարոն Ռամի Գրինբերգը: Իրենց խոսքով հանդես եկան նաև Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանն, Երուսաղեմի պատրիարքարանի, Իսրայելում Ֆրանսիայի դեսպանատան, Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի ու մշակույթային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համերգը կրում էր «Լա Բոհեմը» խորագիրն ու պաշտոնական ելույթներից հետո սկսվեց մշակույթային մասն ու իրենց ելույթներով Ազնավուրյան երգերն հանդիսատեսին ներկայացրեցին երգչուհիներ Դանիելա Միխեևան, Աննա Ռոզենը, Լև Էլգարտդն ու երաժիշտներ Տալ Բարբիտսկին ու Անտոն Տուրուսկին: