Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականությունը կապված Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ

0
711
Լուսանկարում՝ հրեա հրապարակախոս ու քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը(լուսանկարը նրա ֆեսբուքյան էջից)
Լուսանկարում՝ հրեա հրապարակախոս ու քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը(լուսանկարը նրա ֆեսբուքյան էջից)

ԱՄՆ-ի Սենատի կողմից անցյալ շաբաթ միաձայն Հայոց Ցեղասպանության բանաձևի ճանաչումն շատ աննկատ ու հպանցիկ, առանց որևէ քննարկումների անցավ Իսրայելում: Պատճառն իհարկե քաղաքական ճգնաժամն է երկրում, երբ գրեթե նույն օրն երկրում հայտարարվեցին արդեն երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Երկրի գերագույն օրենսդիր մարմինը՝ Քնեսետը լուծարվել է ու հայերն ակնկալիքներ չունեին, թե որևէ մի կուսակցություն կարող էր արձագանքել խորհրդարանի լուծարումից հետո Սենատի ճանաչման հետ կապված: Պարզվում է Իսրայելում կան մարդիկ նաև ու նույնիսկ քաղաքական գործիչներ, ովքեր գտնում են, որ սխալ է Իսրայելի Քնեսետ բերել Հայոց Ցեղասպանության բանաձևը: Զրուցակիցս հրեա հրապարակախոս ու քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինն է, ով վերջին մեկ տարվա ընթացքում յոթ անգամ հասցրել էր լինել Հայաստանում:

Թուրքիայի մեծացած ագրեսիվությունը հանդիսանում է բոլորի համար ազդանշան , թե որքան կյանքի չափ կարևոր է ողջ տարածաշրջանում անկախ ու բարգավաճող  և հզոր Հայաստանի և Վրաստանի գոյությունը: Այսօր Իսրայելի գերակշիռ մեծամասնությանը պետք է սա բացատրել, որը ցավոք Հայաստանի մասին ոչինչ չգիտի:  Հենց Հայաստանի դրական դերակատարության մասին էլ պետք է բարձրաձայնել, որն և ես անում եմ, –  ասաց մեր ռադիոկայանին հրեա քաղաքագետը: Ինչ վերաբերում է 1915թ.- ի զոհերի հիշատակի հարատևմանն, ապա այն անկասկած պետք է լինի մեր երկու երկրների հարաբերությունների մի մասը:

Ես օրինակ Իսրայելի կառավարության փոխարեն հուշարձան կկառուցեի զոհերի հիշատակին, ես օրինակ Իսրայելի կառավարության փոխարեն նաև կնախաձեռնեի ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունն պատմության այդ սարսափելի էջի Իսրայելի տարբեր կրթական

Ես կտրականապես դեմ եմ, որ Քնեսետը քվեարկի Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին, կներեք, բայց Քնեսեստն երբեք չի քվեարկել Հոլոքոստի օգտին և չի ճանաչել Հոլոքոստը, – ասաց պարոն Էսկինը: Նրա համոզմամբ այն անարդյունավետ գործունեություն է, որովհետև ֆրանսիական Հեղափոխության կամ 20-րդ դարում տեղի ունեցած մյուս իրադարձությունների ու փաստերի համար անհրաժեշտ չէ խորհրադարաններում քննարկումներ կազմակերպել:

– Դուք ինչ է ուզում եք ասել, որ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է Հոլոքոստը, Ինչի մասին ենք խոսում, որ Հայաստանի խորհրդարանն արդեն քվեարկել է Հոլոքոստի օգտին և եթե որևէ մեկն ուզենա դա անել, ես առաջինը դեմ կլինեմ, – հավելեց հրեա քաղաքագետը: Նրա կարծիքով սխալ քաղաքականություն է ընտրվել հայերի կողմից, նախ որ որևէ դատական հայց պատմական արդարությունը վերականգնելու համար Թուրքիայի դեմ հայերն ու Հայաստանի կառավարությունը չեն ներկայացնել միջազգային դատարաններում և կարծում է, որ նման դեպքում նաև Իսրայելը հնարավոր է օգնի Հայաստանին:

– Բոլոր ջանքերն ու միջոցները ծախսվում են որպեսզի ոչ թե 30 այլ 35 երկիր քվեարկեն խորհրդարաններում, որն ոչինչ ընդհանրապես չի տա ոչ Հայաստանին, ոչ հիշատակի հարատևման գործին և ոչ էլ պատմական արդարության վերականգնմանը, սրա փոխարեն պետք է Ղարաբաղի ճանաչման հարցով զբաղվել, ամենակարևորն արտագաղթի խնդիրներով զբաղվել ու նաև քաղաքական լուրջ խնդիրներով, որոնք կան այսօր Հայաստանում, – գտնում է Ավիգդոր Էսկինը:

Պետք է փաստել, որ անկախ զրուցակցիս կարծիքից Իսրայելի Քնեսետի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովը դեռևս 7 տարի առաջ էր ճանաչել մեր բանաձևն ու տեղափոխել այն խորհրդարանի ճանաչմանը: Ի դեմ մինչ Իսրայելում քաղաքական ճգնաժամն ու Քնեսետի լուծարումը անցյալ տարի փետրվարին էր ընդդիմադիր «Յեշ ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը քննարկում կազմակերպել Քնեսետում, որի ժամանակ բավական բուռն քննարկումներ եղան ու բավական մեծ թվով հրեա պատգամավորներ կողմ քվեարկեցին բանաձևի օգտին, չնայած այն չընդունվեց: Վերջին տարիներին հրեական կառավարությունն ու ինքը վարչապետ Նեթանյահուն է հիշեցնում Էրդողանին Հայոց Ցեղասպանության մասին, երբ վերջինս Իսրայելի բանակին մեղադրում է Պաղեստինում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Անցյալ տարի օգոստոսին Իսրայելի Պետախ Տիկվայի «Նաիրի» միությունն և «Նոյան տապան» հայկական կրթական-մշակույթային կենտրոնը հանդես եկան հայտարարությամբ, որով կոչով էին անում այլևս հանգիստ թողնել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի շիրիմներն ու չօգտագործել մեր Ցեղասպանության Իսրայելի կողմից ճանաչման հարցն որպես պատժամիջոց  թուրքերի դեմ: Միություններն համոզված են, որ Իսրայել պետության ստեղծումից հետո թե երկրի կառավարությունները և թե երկրի գերագույն օրենսդիր մարմինը՝ Քնեսետն, իր բոլոր գումարումներով բազմաթիվ հնարավորություններ ունեին ու առիթներ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունն և 70 տարի շարունակ Թուրքիայի հետ ժամանակ առ ժամանակ սրացող հարաբերությունների համատեքստում մեր հարցն անամօթաբար և առանց դրա բարոյական և քաղաքական իրավունքն ունենալու օգտագործվում է որպես «մտրակ», որպես «մուրճ», թուրքերին ավելի բարոյական և քաղաքական  «ցավ պատճառելու» պատժամիջոց՝ նրանց վրա ազդելու և նրանց զսպելու և ավելի նպաստավոր զիջումներ կորզելու «գործիք: Այս հայտարարությունը նաև տպագրվեց հրեական մամուլում, սակայն նրան չմիացավ տեղի «Հայ դատի» կառույցը:

Քաղաքագետ ու աջակողմյան իր հայացքներով հայտնի հրապարակախոս Ավիգդիր էսկինի հետ զրուցեցինք նաև իր ջանքերով մեկնարկած հայ-հրեական մշակույթային մի ձեռնարկի մասին, որն իրոք միավորում է հինավուրց այս ժողովուրդներին: Ռուսաստանում գործող «Շախառ» հրեական կազմակերպության նախաձեռնությամբ այս շաբաթ մեկնարկեց հայ-հրեական դասական երաժշտության համերգաշարն, որն իրականացվելու է  Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի գլխավորությամբ: Մեր երգչուհին մի շարք համերգներով է հանդես գալու Ռուսաստանի դաշնության տասնյակ քաղաքներում և կատարելու է Կոմիտասի, Մուսորսկու, Ռիմսկի Կորսակովի և Ռավելի ստեղծագործությունները: