Հայաստանի ու Իսրայելի տարեկան դրամաշրջանառության անընդունելի մակարդակը

0
189
Եվրասիական լոգիստիկ պարկի հավելվածը
Եվրասիական լոգիստիկ պարկի հավելվածը

Առաջին անգամ մեր լսարանի ու այժմ Հայաստանի իշխանությունների համար որոշեցի վերլուծություն պատրաստել հայ-հրեական տնտեսական անբավարար, զարգացման հեռանկարներ չուրվագծվող, առնվազն 19 տարի որևէ լուրջ հարաբերություններ չգրանցած ոլորտի մասին: Ավելի քան 21 տարվա ընթացքում իմ տարբեր հաղորդումների ընթացքում ժամանակ առ ժամանակ անդրադարձել եմ Հայաստան – Իսրայել տնտեսական չհամագործակցության և մեկ միջին չափի հրեական խանութի տարեական դրամաշրջանառությանը մոտ եղած այս երկրների տնտեսական համագործակցության մասին:

Իսրայելը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 25-ին:

Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլին:

Դրամաշրջանառության մասին ավելորդ է խոսել 90 – ական թվականների վերջին, իսկ 2000- ականները պարզվում է շատ դրական ազդակ հանդիսացան հայ-հրեական տնտեսական համագործակցության համար:

2005 թվականին Նոր Հաճնի ադամանդամշակման գործարանի ու հրեա գործարար Լև Լևաևի միջև կնքված պայմանագրի արդյունքում 2005 թվականին գրանցվել էր երկրների միջև ապրանքաշրջանառության գագաթնակետը. այն կազմել է 103 միլիոն դոլար, որից 101 միլիոն դոլարը բաժին էր ընկնում չմշակված ադամանդին։ Հայաստանը փաստացի 2005 թվականին նախկին Խորհրդային հանրապետությունների մեջ Ռուսաստանից ու ՈՒկրաինայից հետո դարձավ 3 երկիրն Իսրայելի հետ բարձր դրամաշրջանառությամբ: Ցավոք սրտի Լևաևին ըստ որոշ ասեկոսեների Ռոբերտ Քոչարյանի շրջապատն իր ընչաքաղցության պատճառով նեղացրեց՝ նրա բիզնեսից խոշոր տոկոսներ պահանջելով ու արդյունքում նա հեռացավ Հայաստանից՝ հասկանալով որ այստեղ հրեական կապիտալը վտանգված է: 2006 թվականից մինչև օրս այս երկրների դրամաշրջանառության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ ունենալով զարգացման լուրջ հեռանկարներ և համագործակցության բազմաթիվ ոլորտներ ինչպիսիք են գյուղատնտեսությունն, առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ադամանդամշակումը և բազմաթիվ այլ ոլորտներ, ոչինչ փաստացի այսօր չի արվում մեր իշխանությունների կողմից:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում կարդում ենք, որ վերջին կարևոր համաձայնագիրը կնքվել է Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ 2017 թվականի հուլիսի 25 – ին՝«ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան:

2019 թվականի օգոստոսի 29 – ին Հայաստանի նոր կառավարությունը քննարկել և ընդունել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը: 2018թ.-ի հունվարի մեկից ուժի մեջ էր մտել երկուստեք՝ Հայաստանի ու Իսրայելի կառավարությունների միջև ստորագրված միջպետական համաձայնագիրը կրկնակի եկամտահարկի չգանձման մասին: Սակայն մինչ տնտեսական հարաբերությունների ու կոնկրետ տնտեսության  ճյուղերի զարգացման հեռանկարներին անդրադառնալը խոսենք թվերով՝ հասկանալու համար թե ներկրման ու արտահանման ինչ ծավալներ են գրանցվել Իսրայելում Հայաստանի հետ կապված: Իսրայելի պետական վիճակագրական վարչությունից վերցրեցինք վերջին 2017 և 2018թթ. – ի և 2019թ. – ի հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում  ներկրման ու արտահանման թվերը: Այսպես 2017թ.- ին Հայաստանից ներմուծվել է մոտ 1 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ապրանքներ, 2018- ին 1.3 տասնորդական մլն. դոլարի, իսկ 2019թ.- ի հունվարից մինչև օգոստոս ամիսներին 1.1 տասնորդական միլիոն դոլար: Արտահանման թվերն էլ շատ չեն տարբերվում: 2017թ.-ին –  1.8 տասնորդական մլն.,  2018 –ին –  2.7 տասնորդական մլն. և  2019 – ի հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում  –  0.1 տասնորդական   մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ապրանքներ: Հեղափոխությունից հետո թվերը ցույց են տալիս, որ դրական տեղաշարժեր կան: Ի դեպ այս թվերը չեն վերաբերում ադամանդի վերամշակմանը Հայաստանում: Արդարության դիմաց չմեղանչելով փաստենք, որ Իսրայելում աշխատող փոքրիկ սուպեր մարկետը ավելի շատ տարեկան դրամաշրջանառություն է ապահովում քան այս երկու պետությունների արտահանման ու ներկրման հանրագումարը ու իհարկե երկուստեք գործարարներին սա չի կարող դուր գալ :

«Իսրայել – Հայաստան» առևտրա-արդյունաբերական պալատի հիմնադիր նախագահ, իրավաբան ու գործարար Ցվի Կանտորը Գյումրիում լոգիստիկ պարկ հիմնելու համար մոտ 120 մլն Եվրո գումար էր ցանկանում ներդնել, սակայն Հայաստանի նոր կառավարության որոշ չինովնիկների ոչ լուրջ մոտեցման ու գործը արհեստականորեն ձգձգելուց հետո տեղի ունեցավ 44 – օրյա պատերազմն, որն ի չիք դարձրեց բոլոր նախագծերը:

Այժմ ստացել եմ Իսրայելի պետական վիճակագրական վարչության տվյալները 2020 – ից մինչև 2024 թվականի փետրվար ամիսը ընկած ժամանակահատվածում երկու երկրի դրամաշրջանառության տվյալներն՝ ավելի ճիշտ ներկրման ու արտահանման հետ կապված: Ընդ որում Հայաստանի արտ.գործ նախարարության պաշտոնական կայքում թվերն մեղմ ասած անհամեմատ համեստ են քան Իսրայելի պաշտոնական թվերն ու գերադասում եմ հրեական տվյալներն ներկայացնել, քանզի դրանք ավելի ճշգրիտ եմ իմ կարծիքով, եբրայերեն են ու մեր լսարանը դրանց հետ ծանոթանալու մեր հարթակից օգտվելու հնարավորություն է ստանում:

2020 թվականին ներմուծումը կազմել է 7,2 մլն շեկել, որը մոտ 2 մլն ԱՄՆ դոլար է կազմում, իսկ մեր ԱԳՆ – ի կայքում կարդում ես՝ ներմուծումը ըստ արտահանող երկրի կազմել է 7831.6 ԱՄՆ դոլար, համադրել չես կարող 2 մլն դոլարը մոտ 7830 դոլարի հետ, որը անհնար է տարեկան կտրվածքով, ուստի արդեն հասկացաք թե ինչու գերադասելի է հրեական վիճ.վարչության թվերը: Արագ ներկայացնեմ արդեն ու չձանձրացնեմ ձեզ թվերով:

Այսպես՝

2020 – ին արտահանվել է Հայաստան 2,7 մլն դոլարի ապրանքներ: Այս թվերի մեջ ընդգրկված չէ ադամանդամշակում, որի մասին տվյալներ չեն հաղորդվում: 2021 թվականին ներմուծումը կազմել է մոտ 4 մլն. դոլար, որն ամենաբարձ ցուցանիշն է մինչև 2024 թվականը, իսկ արտահանումը մոտ 3,11 մլն. ԱՄՆ դոլար: 2022 – ին ներմուծումը մոտ 3,4 մլն. ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը 6,58 մլն. ԱՄՆ դոլարի: 2023 – ին ներմուծվել է Հայաստանից մոտ 2 մլն. դոլարի արտադրանք, իսկ արտահանվել մոտ 5,25 մլն դոլարի ապրանքներ: 2024 թվականին մինչև օրս մոտ 300,000 դոլարի ապրանքներ է ներմուծվել, իսկ արտահանվել է գրեթե նույն քանակությամբ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա թվերը որոշ դեպքերում արտահանումը 30 անգամ բարձր է: Հիշեցնում եմ, որ այս թվերի մեջ չի մտնում ադամանդների մշակումն ու ռազմական ոլորտի համագործակցությունն: Ընդ որում միայն ռազմական համագործակցությունն Իսրայելի ու Ադրբեջանի միջև ըստ մեր հաշվարկների 2020-ից մինչև օրս մոտենում է 4 մլրդ ԱՄՆ դոլարի:

Ապրելով Իսրայելում, լինելով մի քանի հազար հաշշվվող հայկական համայնքի մի ներկայացուցիչն ու վերլուծելով այս անհամեմատելի թվերը մի պահ ուղղակի և հուսահատվում և նաև զայրանում ես, թե ինչու 2020 թվականից ունենալով պաշտոնական դեսպանատուն, որը ճիշտ է մեկ տարի չգործեց, բայց 2021 թվականի դեկտեմբերից նոր դեսպան ունի, ինչ քայլեր են ձեռնարկվել տնտեսկան համագործակցությունը խթանելու համար: Ինչ է արվել դեսպանատան կողմից հայ-հրեական ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական, մշակույթային հարաբերությունների զարգացման հետ կապված: Ճիշտ է անցյալ տարի հոկտեմբերի 7-ից Իսրայելը պատերազմի մեջ է, բայց կա դրամաշրջանառություն:

Որքան էլ քննադատեմ նախկիններին, բայց պետք է փաստեմ, որ մինչ թավշյա հեղափոխությունը երկու անգամ խորհրդարանական բարեկամության պատվիրակությունները փոխայցելություններ կազմակերպեցին, Իսրայելում ստեղծվել էր Իսրայել-Հայաստան գործարար ֆորում, գործարարները փոխայցելություններ էին կազմակերպում, այժմ  զրոյական են շփումներ, իսկ եթե կան էլ, ապա զուտ առանձին գործարաների կամ կազմակերպությունների համագործակցությունն է, որ տալիս է Իսրայելի կտրվածքով մեկ միջին սուպեր մարկետի դրամաշրջանառություն, որը շատ ամոթ է 140 մլրդ. ԱՄՆ դոլար բյուջե ունեցող Իսրայելի հետ չհամագործակցելու պարագայում:

Այստեղ հարկ է նշել որ ավելի քան 10 տարի բարձրաձայնում եմ մեր արտգործ նախարարության Եվրոպական երկրների ու մասնավորաբար ԱՄՆի հետ շփումների ժամանակ Իսրայելի վրա ճնշումներ գործադրելու և ռազմական նշանակության կոմպոնենտներ Իսրայելին չվաճառելու հարցը:

Այսօր Հայաստանը դիվանագիտական ալիքներով հնարավորություն ունի առնվազն ԱՄՆ-ի միջոցով թույլ չտալ այս սպառազինությունների վաճառքն Իսրայելի կողմից Ադրբեջանին: Հիշեցնում եմ, որ գրեթե բոլոր հրեական զինատեսակների ստեղծման գործում մասնակցում են նահանգներն կամ մասեր են տրամադրում և եթե ԱՄՆ-ը չթույլատրի, ապա Իսրայելը չի կարող որևէ զենք վաճառի Ադրբեջանին: Պետք է ակտիվացնել պայքարը և ցույցերն ուղղել ոչ թե թուրքական դեսպանատների դեմ ԱՄՆ-ում, այլև կառավարության, որը կարող է արգելել ամերիկյան ռազմարդյունաբերությանն՝ Ադրբեջանին նորագույն տեխնոլոգիաներ փոխանցել Իսրայելի միջոցով: Եթե Հայաստանին գրկաբաց ընդունում է Եվրոպան և խոսում է զինելու մասին, ապա օրինակ Բուլղարիան պետք է դադարեցնի հրազեն վաճառել ազերներին, Չեխիան թնդանոթներ ու արկեր և այլն:

Ժամանակն է, որ մեր դիվանագետները ակտիվ աշխատեն այս ուղղությամբ նաև Իսրայելում: Ինչ թեմայից էլ որ այստեղ խոսում ենք, լինի մշակույթային, քաղաքական թե այս դեպքում տնտեսական, վերջում կրկին հանգում ենք հրեա-ազերական ռազմա-քաղաքական համագործակցության խորացման հիմնահարցին, որից եկող վտանգները չեզոքացնելու հայկական իշխանությունների ջանքերը տեսանելի չեն մեզ՝ Իսրայելահայերիս համար: Ոչ հաճախակի է ստացվում նման վերլուծական նյութեր հրապարակել, բայց դրանք շատ կարևոր են ու պետք է Հայաստանի պետական համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում լինեն: Կուզենայի, որ երկու երկրի տնտեսական համագործակցությունը դորս գար նոր մակարդակի վրա:

Աղբյուրներ՝

https://www.cbs.gov.il/he/Pages/defau…

https://www.shanttv.com/

Արտյոմ Երկանյանի – «Ավետյաց երկրի պահապանները» https://wiki2.org/ru/%D0%9B%D0%B5%D0%…

Իսրայել – Երկկողմ հարաբերություններ – mfa.am Իսրայել – Հայաստան. տնտեսական ու ռազմական ներուժի համեմատություն | GEOPOLITICS.AM «Իսրայել – Հայաստան» առևտրա-արդյունաբերական պալատի հետագա ծրագրերը | Israelahayer «Իսրայել – Հայաստան» առևտրա – արդյունաբերական պալատը խոստանում է շտկել Հայաստանի և Իսրայելի միջև դրամաշրջանառության անմխիթար վիճակը | Israelahayer