Հայաստանում հարկավոր է ոչ թե վեթինգ, այլ հասարակական ինքնագիտակցության փոփոխություն

0
672
Լուսանկարում՝ հայ իրավաբան, քրեական գործերով դատապաշտպան Ալեքսանդր Ղամբարյանը

Հայաստանում դատական համակարգի առողջացման համար իրականացվելիք քայլերն, ակնկալվող օրենսդրական փոփոխություններն ու վեթինգի կիրառումն որքանո՞վ կշտկեն ու կառողջացնեն Հայաստանի դատական համակարգն,  պատասխան չունեմ,- մեր թերթին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ ասաց Իսրայելի ազգությամբ հայ իրավաբան, քրեական գործերով դատապաշտպան Ալեքսանդր Ղամբարյանը: Նա քառորդ դար արդեն որպես իրավապաշտպան աշխատում է Իսրայելում և հիմնադրել ու երկար տարիներ ղեկավարել է նախկին Խորհրդային Հանրապետություններից Իսրայել եկած իրավաբանների հանձնաժողովը:  Սակայն մինչ հայկական արդարադատության առողջացման խնդրին անդրադառնալը ներկայացնենք Իսրայելի արդարադատության համակարգի առանձնահատկություններն: Այս երկիրը չունի սահմանադրություն, շատ օրենքներ գործում են դեռևս Օսմանյան կայսրության ժամանակներից ու Բրիտանական մանդատի շրջանից:

– Երբ ստեղծվել էր Իսրայելյան դատական համակարգն, ապա այն ստեղծվել էր անգլիական դատական համակարգի նման և այն իրավաբաններն, ովքեր ստեղծել էին այդ համակարգը՝ մեծամասամբ Գերմանիայի հրեաներն էին և երբ գերմանական ինժեներները անգլիական գծագրերով որևէ մեքենա են կառուցում, ապա այն հավերժ աշխատում է, – ասաց պարոն Ղամբարյանը:

Երկիրը «Սահմանադրութուն» կոչված փոքրիկ գրքույկը չունի բայց շատ ավելի կատարյալ դատական համակարգ ունի քան հարյուրավոր սահմանադրություն ունեցող երկրներն ու ակամայից հիշեց Սովետական սահմանադրությունն, որն իդեալական է քաղաքացու համար, սակայն որը չխանգարեց Ստալինին մարդկանց «Գուլագներ»  ուղարկել: Իսրայելում երեք հիմնական դատարաններ են գործոում՝ այսպես կոչված աշխարհիկ դատարաններն, որոնք առավելագույնն իրավունք ունեն հանցագործներին ազատազրկել երեք տարի ժամկետով: Այսպիսի 30 դատարան է գործում երկրում:

Տարածքային դատարանները 5-են ու սրանք քննում են աշխարհիկ դատարանների բողոքներն ու ավելի լայն իրավունքներով են օժտված:

Երրորդ ու ամենաբարձր դատական ատյանը բարձրագույն դատարանն է, որը եբրայերեն կոչվում է Բագաց, թարգմանաբար արդարության բարձր դատարան: Այն գտնվում է Երուսաղեմում  և իր հերթին նաև կատարում է սահմանադրական դատարանի գործառույթներն, քանզի երկիրը սահմանադրություն չունի: Կան նաև կրոնական դատարաններ, հուդդայական, մուսուլմանական, քրիստոնեական և դրուզական, որոնք կարգավորում են կրոնական ամուսնություններն ու ամուսինների բաժանության հարցերը: Կան նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորող, տրանսպորտային, արբիտրաժային դատարաններ:

Իսրայելում դատավորներին նշանակում է հատուկ հանձնաժողովն, որը բաղկացած է դատական համակարգի մասնագետներից, դատավորներից ու քաղաքական ուժերի ներկայցուցիչներից: Դատական համակարգը լրիվ անկախ է ու դատական իշխանությունը հակակշիռ է քաղաքական իշխանությանը: Վեթինգի այստեղ դատավորները չեն  ենթարկվում, իրավաբանն երբ դատավոր է դառնում, ապա ավելի քիչ գումար կարող է վաստակել, սակայն ստանում է լայն հասարակական ճանաչում ու հարգանք, որն նա չուներ նախկինում: Դատավորը համարվում է միջին խավից մի փոքր ավելի վաստակող պետական ծառայող ու սովորաբար նրանք ընտրվում են նախկին դատախազների կազմից, որոնք ևս անկաշառ են:

– Դատական համակարգի մակարդակը շատ բարձր է և Իսրայելի պատմության մեջ ոչ մի դատավոր կաշառք չի վերցրել և տասնյակ տարիների իմ աշխատանքային գործունեության արդյունքում շատ եմ շփում ունեցել դատավորների հետ ու որևէ մեկը նույնիսկ կասկածվելու մեղադրանքով չի ձերբակալվել, – տեղեկացրեց հայ իրավապաշտպանը:

Դատավորն Իսրայելում ստանում է միջինը 10-15.000 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ, համարվում է հասարակության կողմից չափազանց հարգված անձնավորություն և երբևէ իրեն թույլ չի տա չափազանց թանկարժեք մեքենաներ վարի ու ի ցույց դնի իր ունեցվածքն ինչպես Հայաստանում է: Նա 7 տարի առաջ էր եղել Երևանում, դասախոսությամբ էր հանդես եկել Հայաստանում և ասաց, որ կոնկրետ դեղատոմս Հայաստանի դատական համակարգի փոփոխության համար չունի, թե անհրաժեշտ են սահմանադրական, օրենսդրական փոփոխություններ, թե վեթինգ՝ ոլորտի մասնագետները պետք է որոշեն, բայց կաշառակերության հիմնախնդրի ակունքներում ոչ թե հենց դատավորներն են ու համակարգն է այլև հասարակությունը:

– Ինչ անել այն հասարակության հետ, որը նորմալ է վերաբերվում  կաշառք տալուն և դատավորներն այդ դեպքում մեղավոր չեն, չնայած նրանք էլ են մեղավոր և նրանց վրայից ոչ ոք պատասխանատվությունը չի հանում և  եթե քաղաքացին Հայաստանում գնալով դատարան իր դատապաշտպանի հետ միասին իրեն թույլ է տալիս գնելու օրենք ու դատավորին, ապա ունեք այդպիսի համակարգ, որը ձեր երկրի հասարակությունն է ստեղծել ու ծնել , – համոզված է իրավաբան Ղամբարյանը: Եթե Իսրայելում կաշառք վերցրած դատավորը փողոցում չի կարող քայլել ու գլուխը բարձրացնել՝

– Ապա Հայաստանում, դատավորն, ով կաշաք է վերցնում, հավանաբար նրան չեն համարում սրիկա ու դավաճան և եթե նրան կձերբակալեն, ապա կասեն ուղղակի մարդու բախտը չբերեց: Ես Հայաստանում եղել եմ և ի տարբերություն հրեա դատավորի, որը չի առանձնանում հասարակության մեջ իր հարստությամբ, Հայաստանում այլ է պատկերը: Մարդիկ ցուցադրում են իրենց հարստությունն ու կարգավիճակն և հասարակությունն այն ընդունում է:

– Եթե հասարակությունը ատելությամբ կվերաբերվի կաշառակերությամբ զբաղվող մարդկանց նկատմամբ, ապա այո, այն անշուշտ կշտկի իրավիճակը,- եզափակեց իր խոսքը քրեական հարցերով դատապաշտպան Ալեքսանդր Ղամբարյանը: