Հայերեն լեզվով «Թեժ գիծ»

0
435

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ «ՆԱԻՐԻ» ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ՝ 054-808-27-35 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ, ԵԹԵ ԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ:

Արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ հեռախոսահամարներ՝                 

Թիկունքի Ծառայություն՝ 104
Ոստիկանություն ՝             100
Հրշեջ Ծառայություն՝         102
Շտապ Օգնություն՝            101

Երկրում ստեղծված պատերազմական իրադրությունից ելնելով յուրաքանչյուր անգամ Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը համագործակցում է երկրի թիկունքի ծառայության և Աբսորբցիայի նախարարության հետ՝ տրամադրելով աջակցություն հայերեն լեզվով: Վերջին անգամ 2014թ.-ին հատուկ «Թեժ գիծ» ծառայությունից միությանը զանգահարեցին տասնյակ քաղաքացիներ: Ռմբապաստարաններում գտնվող մեր հայրենակիցներն ուղղակի կիսվելու, համայնքային անցուդարձից տեղեկություններ ստանալու և պատերազմի ձգձգման դեպքում Հայաստանի իշխանություններին դիմելու հարցերն էին քննարկում համայնքի պատասխանատուների հետ: Այժմ իրավիճակը դեռ չի սրվել ու դեռ մարդիկ չեն շտապում օգնության դիմել՝ անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի է ամենուրեք, որը ստացվում է թիկունքի ծառայության հրամանատարությունից, տեղական իշխանություններից՝ արտակարգ իրավիճակների դեպքում ճիշտ կողմնորոշվելու համար: