Հայերը նույնպես դեմ են Նեթանյահուին. իշխանությունը պահպանվում է պատերազմով

0
58
Շնորհակալություն Nver Mnatsakanyan– ին շատ ուշագրավ հարցերի համար: Միասին մի 2 ամիսը մեկ ամփոփում ենք իրավիճակն ու միասին խոսել էինք Գազայի գոտի ու Լիբանան ցամաքային օպերացիա սկսելու մասին: Այսօր գլխավոր հարցն է, լավ որո՞նք են խնդիրների լուծումները: Այսօր ցավոք դեռ հստակ պատասխան չկա, թե ո՞ր երկիրը իր վրա կվերցնի Գազայի կառավարություն ստեղծելու պարտավորությունն առանց Համասի: Ինչ՞ու են բոլոր արաբական երկրները քննադատում Իսրայելին, բայց հրաժարվում են ընդունել Գազայի փախստականներին: Ես այդ հարցի պատասխանը գիտեմ, բայց արդյո՞ք արաբական երկրները կխոստովանեն, որ խաչակնքվում են Գազայից ու ձրի էլ իրենց պետք չէ այդ գլխացավանքը:
Հեզբոլլան էլ դեռ գլխավոր չունի, ով փոխարինում է, մեկ – երկու օրից միանում է իր շահիդ ընկերներին ու իր ղեկավարին: Իսրայելը չունենալով այլ ելք փորձում է ազատվել իր կոկորդը սեղմող «իրանական վիշապից ու իր պռոքսիներից»: (Հեզբոլլահ, Համաս, Յեմենի Հութիներ, Սիրիայի ու Իրաքի իրանական միլիցիա): Նեթանյահուն ձգում ու թեժացնում է պատերազմը՝ Իսրայելի բնակչության հաշվին: Ահաբեկչություններից ու պատերազմի պատճառով զոհվում են անմեղ մարդիկ ու զինվորներ: