Հայերը պահպանում են «Կովերի պարտեզը»

0
200
Շնորհակալություն Նվեր Մնացականյանին կրկին մեր հիմնախնդիրները բարձրացնելու հնարավորության համար: Երեկ երեկոյան հարցազրույցիս ժամանակ նորից հրթիռահարվեցին Իսրայելի կենտրոնական հայաշատ քաղաքները: Հայերի շրջանում տուժածներ այս պահին չունենք:
Պատերազմի 40-րդ օրն է այսօր:
Հրթիռահարումների ինտենսիվությունը նվազել է՝ Գազա քաղաքի կենտրոնում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացվող «մաքրման» աշխատանքների պատճառով: Միևնույն ժամանակ հայերի ուշադրության կենտրոնում է «Կովերի պարտեզի» պատմությունը: Ինչու՞ գնացին գործարքի, ինչու 2 տարի անց չեղարկեցին, հիմա էլ պայքարում են Իսրայելի նման հզոր պետության դեմ այն էլ պատերազմի ժամանակ: Արդյո՞ք սա չի դիտարկվի Իսրայելի կողմից որպես թշնամական քայլ, բայց դա այս պարագայում կարևոր չէ: Կարևորը հայկական հողերի կորստի գործարքը բարեհաջող չեղարկելն է: