Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը կօգնի հայերին վերադառնալ Հայրենիք – մեր այցը

0
589

Հուլիսի 25-ին մինչ  հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը հյուրընկալվեցի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում: Նախկինում շատ էինք հյուրընկալվել նույն հարկի տակ, երբ այն անվանվում էր Սփյուռքի նախարարություն, բայց այս անգամ աշխատանքային մթնոլորտն ու գրասենյակի աշխատակիցների զբաղվածությունը մեկնարկած բազմաթիվ ծրագրերի հետ կապված իրոք զարմացրեց: Տարիներ շարունակ համագործակցում ենք գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանի հետ, ում վստահված մի քանի կարևոր ծրագրերից բացի վստահվել է նաև հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ղեկավարման աշխատանքները:  Պարոն Ալեքսանյանի ուղեկցությամբ նախ հանդիպեցինք Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանի հետ ու գրասենյակում աշխատող մեր վաղեմի բարեկամների հետ: Պարոն Ղուկասյանի հետ զրուցենցինք հայ-հրեական հարաբերությունների ներկայիս մակարդակի, Իսյալահայ համայնքի ու Երուսաղեմում «Կովերի պարտեզ» – կոչված հողակտորի 99 տարով վարձակալության Երուսաղեմի պատրիարքի որոշման մասին: Հանդիպումներով հագեցած էր օրն ու շատ մանրամասներ չբացահայտելով ուղևորվեցինք հայրենադարձության և ինտեգրման կենտրոն:

Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հանդիսանում է միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների համար՝ աջակցելով նրանց դեպի հայրենիք տեղափոխությանն առնչվող բոլոր հարցերում։ Այն ստեղծվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից՝ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Կենտրոնի նպատակն է խթանել հայրենադարձությունն, աջակցել հայրենադարձների արդյունավետ ինտեգրման գործընթացին և ակտիվ ներգրավմանը Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական, մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքին:

Հայրենադարձների լիարժեք ինտեգրումն ապահովելու համար Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը սերտորեն աշխատում է «Repat Armenia» հիմնադրամի գործընկերների հետ՝ օգնելով հայրենադարձներին աշխատանք գտնել Հայաստանում, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելով առցանց և անցանց հանդիպումներ, ցանցային միջոցառումներ, աշխատանքի տոնավաճառներ և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ

Սեղմեք այստեղ հայրենադարձության համակողմանի ուղեցույցը ներբեռնելու համար, որը մեր գրասենյակը պատրաստել է Repat Armenia հիմնադրամի գործընկերների հետ միասին: Ուղեցույցը հասանելի է՝ արևելահայերենովարևմտահայերենովռուսերենովանգլերենովիսպաներենով և ֆրանսերենով:

Կենտրոնում հանդիպեցինք Տաթևիկ Գինոյանին, ով Ղազախստանից էր ժամանել ու առաջին հայրենադարձներից մեկն էր կենտրոնի: Նա այդ երկրում բազմաթիվ բարձր պաշտոններ էր զբաղեցրել ու 6 տարի աշխատել էր Հայաստանում Ղազախստանի դեսպանատանն որպես թարգմանչուհի ու առաջին անգամ «Թելեգրամ» ալիքից էր տեղեկացել կենտրոնի գոյության մասին ու այնուհետև այցելել: Իր համոզմամբ այս կենտրոնն անում է առավելագույնը հայրենադարձների կյանքն առավել հեշտացնելու և հարմարավետ դարձնելու համար: Նա որոշել է մնալ Հայաստանում և աշխատել պետական համակարգում՝ որպեսզի հայ-ղազախական հարաբերությունների ջերմացմանն աջակցի:

Նա ապրել ու աշխատել էր տարբեր երկրներում և գուցե տարբեր երկրներում բարեկեցության ու տնտեսական չափորոշիչներն ավելի բարձր են քան Հայաստանում, սակայն այն հոգևոր ու բարոյական հատկանիշներն, որ ունի հայրենիքն, ոչ մի տեղ չի կարելի հանդիպել:

Ինչ կոչ կանեք այն հայերին, որոնք ապրում են օտար երկրներում հարցիս ի պատասխան ասաց թե.

– Ես կոչ եմ անում բոլոր հայեր վերադառնալ Հայաստան, որպեսզի ամրանա մեր հողն ու այն բոլոր տաղանդավոր մարդիք, ովքեր ապրում են մեր երկրի սահմաններից դուրս որպեսզի հետ վերադառնան ու ավելի ծաղկեցնեն Հայաստանն, որի անունը թնդա ամբողջ աշխարհում:

Զրուցեցինք հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի աշխատակցուհի Օկսանա Հարությունյանի հետ: Նա ծնունդով ՈՒկրաինայից է ու ղեկավարում է պիլոտային նոր ծարգիր: Այն հայրենադարձներն, ովքեր մշտական բնակության են տեղափոխվել Հայաստան, տիկին Հարությունյանի օգնությամբ աջակցում են նոր հայրենադարձներին: Ծրագրին մասնակցում են այժմ 8 կամավոր, ովքեր խորհրդակցական անվճար ծառայություններ են տրամադրում նոր հայրենադարձներին: Այն իրականացվում է ռուսերեն լեզվով, սակայն նախատեսվում է նաև այլ երկրներից կամավորներ ընդգրկել ծրագրում:

Աղբյուրը՝ ՀՀ հայրենադարձության և ինտեգրման կենտրոն

http://diaspora.gov.am/hy/pages/88/Repatriation#b3997