Հոկտեմբերի 7 –ին առավոտյան սկսված պատերազմից ու Իսրայելի հարավային ու կենտրոնական շրջանների հրթիռահարումներից անմիջապես հետո 24 ժամյա ռեժիմով կապ հաստատվեց ՀՀ կառավարության Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության գծով պատասխանատու, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի աշխատանքների պատասխանատու պարոն Հովհաննես Ալեքսանյանի հետ: Մենք 2 – 3 ամիսը մեկ անգամ հեռավար հանդիպումներ ենք ունենում նաև ՀՀ կառավարության Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանի հետ, որին ուղղված նաև «Նաիրի» միության նամակն ու պատերազմի ժամանակ հայերին տեղեկատվության ու աջակցության օպերատիվ շտաբի հայերի տարհանման համար կառավարություն ներկայացված ցուցակը նաև զգալիորեն նպաստեցին հայերի տարհանումը կազմակերպելու համար: Հովհաննես Ալեքսանյանն անձամբ որպես ՀՀ ներկայացուցիչ իր աշխատակազմով դիմավորեց Իսրայելից տարհանված հայերին ու տեղում նրանց տեղեկատվական թերթիկներ բաժանեց:
Տես ստորև տեղեկատվական թերթիկը: Երկրորդ էջում նաև հասցեն ու հեռախոսահամարները:
Repatriation-IntegrationՀայաստանից արդեն շատ մեր տարհանված քաղաքացիներ ու հատկապես հայերին օգնելու ցանկություն ունեցող Իսրայելահայեր մեր շտաբին դիմեցին՝ ՀՀ կառավարության Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հետ կապ հաստատելու խնդրանքով: «Նաիրի» միության օպերատիվ շտաբի օգնությամբ այսօր արդեն տեղական ժամանակով ժամը 16:00-ին պետք է տեղի ունենա առաջին հանդիպումը տեկին Արմինե Խանյանի և գրասենյակի աշխատակիցների ու աշխատանքների պատասխանատու պարոն Ալեքսանյանի հետ՝ Իսրայելահայերին Հայրենիքում արդեն աջակցելու, նրանց զբաղվածության, սոցիալական ու այլ առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար:
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության տեղեկատվական ու մեր հայրենակիցներին աջակցելու օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքներն Իսրայելում:
Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր ունեն օգնության կարիք, խնդրում ենք դիմել Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությանը:
Աստված մեզ պահապան
Հեռախոսահամարներ՝
054-808-27-35
050-716-45-57
052-336-47-74