Հայ պատվիրակները Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում քննարկել են ժառանգավորների հայկական բանակ զորակոչելու հարցը

0
1021
Հայաստանի պատվիրակությունն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում
Հայաստանի պատվիրակությունն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, աղբյուրը՝ Լուսինե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Մարտի 16 – ին ժամեր շարունակ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում Հայաստանից ժամանած պատվիրակությունը քննարկել էր Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սաների հետ կապված հիմնախնդիրները: Քննարկումներն անցան փակ դռների հետևում: Հիմնական քննարկման թեման ժառանգավորաց վարժարանի սաներին Հայկական բանակ զորակոչելու թեման էր: 1991թ. – ից, Հայաստանի անկախությունից հետո, վարժարանում ավելացան Հայաստանից դիմորդների թիվն ու այժմ սաների գերակշիռ մասը Հայրենիքից են ու այս տարիներին բազմաթիվ խնդիրներ են առաջացել զորակոչի հետ կապված: Երուսաղեմում իրենց կրթությունը ստացած շրջանավարտները Հայաստան վերադառնալուց հետո պարտավոր են պարտադիր զինվորական ծառայություն անցնել: Խնդիրը պետք է նայել ավելի ընդհանուր ենթատեքստով, քանզի վարժարանն  ավարտած տասնյակ սաներից ոչ բոլորն են դառնում հոգևորական և համալրում ուխտյալ միաբանության ցանկն, իսկ հոգևորական դառնալու ճանապարհ ընտրած սաներն էլ լինելով Հայաստանի քաղաքացի իրենց մյուս հասակակիցների հետ միասին պարտավոր են ծառայել բանակում և որևէ տարկետում նախատեսված չէ: Սփյուռքում կան բազմաթիվ նմանատիպ հոգևոր կենտրոններ, որոնք ունեն նման խնդիր ևս ու մեկ հոգևոր հաստատության սաներին տարկետում տալը կարող է նաև նախադեպ դառնալ նաև մյուս նմանատիպ հոգևոր վարժարանների համար, ուստի հայկական պատվիրակությունը հարցն ուսումնասիրիելու է և շարունակելու է քննարկումները նաև պաշտպանության նախարարության հետ: Տեղեկություններ չկան թե այժմ խոսքը քանի ժառանգավորի մասին է, քանի որ պատրիարքարանը նման տեղեկություններ չի հրապարակել, այլ միայն հայտարարում է Հայաստանում մեկնարկած հերթական ընդունելության մասին:  Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հարվերով էին պատվիրակները ժամանաել, հրավերքը շուտ էր ուղարկված, սակայն այն համընկավ   երջանկահիշատակ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորության հետ ու Երուսաղեմի պատրիարքը չընդունեց պատվիրակներին, քանզի գտնվում էր Ստանբուլում: ՀՀ պատվիրակության  կազմում էին Ազգային ժողովի  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը,  Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանն, որոնց մեկ օր անց  միացել էր նաև Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, մեջ բերում եմ ՝

– Այցի նպատակն է՝ ծանոթանալ Երուսաղեմի Միաբանության, Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի գործունեության ու հայկական ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև նոր պայմանավորվա-ծություններ ձեռք բերել երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Ինչպես իրենք՝ հայ հոգևորականներն են պնդում, սա պատմական այց է. մեր եկեղեցին և մեր հայրենակիցներն իսկա-պես մեծ հույսեր են կապում պետության հետ՝ ակնկալելով, որ վերջինիս աջակցությամբ լուծվելու են եկեղեցու և համայնքի առջև ծառացած բազում խնդիրներ, – մեջբերման ավարտը:
Պատրիարքարանում անցկացված քննարկումներից հետո պատվիրակները միացել էին հայ հոգևորականների թափորին և ուղևորվել դեպի Սուրբ Հարության տաճար:

Այցը վերաբերում է զուտ հայոց պատրիարքարանին ուստի օրակարգում Իսրայելյան Իշխանությունների հետ հանդիպումներ նախատեսված չէին:

Երեկոյան Հայկական պատվիրակությունը կարճ հանդիպում էր ունեցել երկրի կենտրոնի, Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմի ու համայնքի անդամների հետ, որից հետո նրանք այցելեցին Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանք ու  երեկոյան պատվիրակները վերադարձան Երևան: